սենյակներու պահանջը, այնքան ալ ստիպողական չէր, որ 7-րդ դարեն հետո արդեն բոլորովին անհետացեր են մինչև 13-14-րդ դարերը տարբեր կոչումով իրագործված, բացառությամբ Անիի Առաքելոց և Խծկոնքի ս. Սարգիս եկեղեցիների, որոնք անպայման հետևություն են Էջմիածնի նախնական ձևին, բայց սենյակներուն կոչումը փոխած են առանձին մատուռներու վերածումով:
Սակայն արևելյան կողմի սենյակներն ավելի հիմնավորապես պահանջ են դարձեր՝ այս անգամ ոչ թե իբրև քահանայից բնակարան, որովհետև Եզր կաթողիկոսի՝ եկեղեցվո բակին մեջ առանձին քահանայից բնակարան շինելե հետո, այլևս կարիք չէր մնար, այլ, անշուշտ, մատնանշում է ուրիշ սովորություն, որ շատ վաղուց ընդունված էր արևմտյան և արևելյան ուրիշ եկեղեցիներու մեջ այն իբրև պահարան և սարկավագատուն։ Անկասկած, այս երկու սենյակներեն մեկը սրբազան անոթներու պահարան եղավ. փոխանակ անոնց հին օրենքներու համաձայն քահանային տունը մնալու, այս սենյակին մեջ պահվեցավ, իսկ մյուսը՝ ավանդատուն կամ սարկավագատուն, որտեղ պիտի պահվեին հանդերձեղեններ և ուրիշ ավանդներ, եթե, իհարկե, այդ սովորությունը կար Հայաստանի մեջ։
Այս իսկ պատճառով, երբ արևմտյան կողմի սենյակները բոլորովին պահանջ լինելե դադարեցան, եթե կարելի էր այսպես ըսել, տաճարի չորս անկյուններու վրա չորս սենյակներ շինվեցին, որոնք հետո Էջմիածնի նախնական ձևի ճակատագրին ենթարկվեցին, այսինքն՝ քանդվեցին և վերաշինվեցին այսօրվան ձևով։ Թերևս դեռ Եզր կաթողիկոս հին կանոնը չփոխած, արդեն Բուղ Առավեղյան հիմնարկած էր իր եկեղեցին Բագարանի մեջ։ Այս տեսությամբ ալ, անպայման բոլոր այն եկեղեցիները, որոնք չորս կողմին վրա չորս սենյակներ ունին, անոնց շինությունը պետք է համարել Եզրի կաթողիկոսության թվականեն առաջ, երբ թե քահանայից եկեղեցվո մեջ բնակվելու