Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնալով, քուրձ հագած, գլուխնին մոխիր ցանած՝ անդադար պիտի ողբային ու եկեղեցի մտնող հավատացյալներին իրենց համար աղոթք պիտի խնդրեին։

2. Ունկնդիրներ. ասոնք ալ երկու կարգի կբաժնվեին՝ արտաքին և ներքին ունկնդիրների, որոնք արտաքին դռան ներսի և դրսի կողմերուն անմիջասլես մոտ կանգնելով, առանց աղոթելու, միայն ժամերգություն լսելու իրավունք ունեին։

3. Աղոթականներ. ասոնց համար տեղ սահմանված էր երախաներու (չմկրտածներու) մոտ, ուր երեսի վրա ընկած անդադար աղոթելու պարտավոր էին։ Սակայն «Մի՛ ոք յերախայից»-ը երգված ժամանակ երախաներու հետ միասին պետք էր որ գավիթ երթային։

4. Թեթև հանցանքներու համար ապաշխարողներ. ասոնք թեև իրավունք ունեին հավատացելոց հետ խառն կանգնելու, սակայն դարձյալ զրկված էին հաղորդության խորհուրդին մասնակցելե և «Մի՛ ոք յերախայից»-ի ժամանակ պարտավոր էին դուրս՝ գավիթը ելլել:

Այս կանոնները քրիստոնեական նախնական դարերու մեջ բոլոր եկեղեցիները նույնությամբ ընդունեցին, թե ոչ, որոշակի հայտնի չէ․ ընդդիմություններ, վեճեր հիշատակված կան պատմության մեջ, սակայն Նիկիո առաջին տիեզերական ժողովով ընդհանուր քրիստոնյա եկեղեցու համար պարտադիր օրենք հռչակվեցան): («Կանոնք Ս. Տիեզերական ժողովոյ». հոդված Թ. ժա. ժբ. ժգ.»):

Հայերն ալ պաշտոնապես մասնակցեր էին ա. տիեզերական ժողովին, Արիստակես հայրապետը Հայաստան բերեր էր ժողովի մշակած կանոնական քսան հոդվածները, որ, ըստ Խորենացվո, ս. Գր․ Լուսավորիչ նույնությամբ ընդունելեն հետո «սուղ ինչ գլուխս յինքենէ ի կանոնս ժողովոյն յաւելու վասն առաւել զգուշութեան իւրոյ վիճակին» (Մ․ Խորեն․, Բ, գլ․ Ղ․)։

Արդյոք իսկապես Լուսավորչի կատարածը հավելո՞ւմ էր, թե՞ սրբագրություն, այդ մասին կարծիք հայտնել կթողում իր մասնագետներուն։ Միայն ապացույցներ չեն պակսիր, որ Լուսավորիչ հաճախ շեղված է ընդհանուր քրիստոոնյաներու համար սահմանված պարտադիր կանոններեն և անկախ ուղղություն տված է իր եկեղեցական վարչության։

Այս կարծիքը հաստատություն կգտնե նաև ապաշխարության գավիթներու տեսակետով, որովհետև երբ քննենք հայոց ամենահին եկեղեցիները և համեմատենք ուրիշ քրիստոնյա ազգերու հնագույն եկեղեցիներու հետ, կտեսնենք, որ ապաշխարության համար սահմանված գավիթներ բնավ չունին, որպիսին էր հունական կամ լատինական եկեղեցիներու մեջ porche-ը կամ nartex-ը։ Ուստի համարձակ կարելի է ըսել, որ լուսավորչական եկեղեցին եթե ընդունեց ապաշխարության օրենքը, բայց բոլորովին տարբեր կանոններով գործադրության կերպին մեջ։ Լուսավորիչ, Նիկիո առաջին տիեզերական ժողովեն քսան տարի առաջ, արդեն կազմակերպեր էր հայոց եկեղեցին. անշուշտ եթե իր աշակերտած եկեղեցիներու մեջ ընդունված էր այդ սովորությունը, ինքն ալ անոնցմե առնելով՝ կերպով մը պատշաճեցուցած էր իր եկեղեցիին մեջ. մանավանդ որ արդեն Լուսավորչի կանոնները տիեզերական ժողովի կանոններուն հետ բաղդատությունը ցույց կուտա, թե Լուսավորչի կանոնները ավելի մեղմ էին և բոլորովին չկա ողբացողներ ըսված դասը։

Հայոց կանոններուն մեջ կերևին, բացի երախաներեն,