հին ճարտարապետական ավանդություններով է շինված, որոնց մի քանի օրինակը տեսնվում է Շիրակավանի եկեղեցիի վրա, որը նաև շինված է 10-րդ դարուց առաջ, հին ավանդական ձևերով:
Այս եկեղեցուց հետո շինված է արտաքուստ բոլորակ ու ներքուստ խաչաձև եկեղեցին, որու շինողն է Վեստ Սարգիս, ըստ Սամուել Անեցու՝ 1027 թ.: Ճարտարապետական տեսակետով այս շենքի թե արտաքինը և թե ներքինը գեղեցիկ է և վերածնության այն նորագույն ոճով, որը երևան է գալիս 11-րդ դարում. գրեթե ավելի քան մի դար նույն ոճով զարդարած են ճարտարապետներ շենքերի արտաքին ճակատները: Մյուս երեք եկեղեցիների համար, բացի շինարարական կատարելութենե, գեղարվեստական ոճի տեսակետով մեծ բան չունինք ասելու՝ բացի երեք եկեղեցիների արևելյան կողմը ժայռի վրա շինված եկեղեցու մտից դռան պսակի քանդակները, որ բավական ճաշակավոր է և վարպետ քանդակագործի ձեռքից դուրս եկած: Ոչ նվազ գեղեցիկ և ճարտարորեն քանդակազարդված են թե ս. Սարգսի մոտի և թե հինգերորդ եկեղեցու մոտի խաչքարերը:
Անիի ավերակներից մոտավորապես չորս կիլոմետր դեպի հարավ կգտնվի Մաղաս բերդ ըսված հնագույն ամրոցը: Այս ամրոցը շատ հին անցյալ ունի՝ նայելով իր դիրքի և տեղի ամրության: Անշուշտ 6-րդ դարի վերջերը կանգնված այս ամրոցը մի հին ամրոցի տեղում է, և այս անհավանական չէ, նկատելով տեղի ամրությունը և նախաքրիստոնեական շրջանում ևս մի ամրոց լինելու հայտնի նշանները:
Իսկ այժմ գոյություն ունեցող ամրոցը, որ չափազանց գեղեցիկ ու ակնահաճո երևույթ ունի և մեր ժամանակի բարձրագույն ռազմական գիտություն ունեցող զինվորականների կարծիքով, իր ժամանակին ամենից անառիկ բերդն էր և ավելի ամուր, քան Անին, բավականին որոշ պատմության ունի իր սկզբնավորության մասին: Ըստ Զաքարիա պատմիչի՝ բյուզանդական Մորիկ կայսրը (582-602), որ բնիկ օշականցի էր, ուզեց յուր հայրենի գյուղի շրջանում մի քաղաք կամ ամրոց շինել իր անունով: Այդ գործը գլուխ հանելու համար Մորիկ կայսրն ուղարկեց Մաղաս կամ Մաղխաս անունով մի մարդ, որը գալով՝ Շիրակ գավառի մեջ ընտրեց այժմյան Մաղաս բերդի տեղը, շինեց ամրոց և իր անունով Մաղաս բերդ անվանեց: Իսկ բերդի հանդեպ մի բարձր տեղում այժմ էլ տակավին կերևա մի պարսպապատ ընդարձակ հարթավայր, որտեղ երևում են բազմաթիվ շենքերի ավերակներ, այնպես որ, Զաքարյանի ասելով, Մաղասը ղրկված էր ոչ միայն բերդ, այլև քաղաք շինելու. անշուշտ այս պարսպապատ հարթավայն է նախկին քաղաքատեղին, որ բարդից բաժանված է միայն մի ձորով: Բուն բերդը յուր կրկնակի պարիսպով շատ նման է մի դղյակի, որի մեջ ոչ միայն բնակության համար ապարանքների մնացորդներ կան, այլև մի բաղնիքի ավերակ, մի ջրամբար և այլ զանազան շինությանց