Էջ:The Architecture, Tom 1.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


եղած ափի վրա գտնվող Հաջիղարա գյուղի մոտ ձախ հնագույն գերեզմանատների դեմ դիմաց, որուն մեջ, բացի պաշտաման աշտարակներից, կան նաև զանազան տեսակ կրոմլեխներ, որոնց մասին գրել եմ աշխատությանս սկիզբը:

Այս շրջանը, ներառյալ Հարամլու, Աղավնատուն, Խզնավուզ մինչև Շամիրան գյուղը մեկ կողմից, մյուս կողմից Կոշ գնացող ճանապարհի գրեթե կեսին, ուր կգտնվի Օյուղ ըսված նախապատմական աշտարակի մնացորդը, գրեթե գտնվում են Աղթամուրի հետ մի ընդարձակ շրջանի մեջ, ուր ոչ միայն նախաքրիստոնեական հին մնացորդներ կան, այլև ընդարձակ տարածության վրա կրոմլեխներ և ուրիշ տեսակ հին գերեզմաններ. տարակույս չկա, որ Աղթամուրի և Խզնավուզի ու Աղջակայալի արանքում շինված մի փոքրիկ ամրոցի, կամ լավ է ըսել դղյակի շինության ժամանակ բնակչության հոծ բազմություն կար այդ ընդարձակ շրջանում: Աղթամուրի բերդը գետի կողմից պաշտպանված է ուղղաբերձ ժայռերի բնական ամրությամբ, իսկ անշաղախ որձաքարի հսկա զանգվածներով կանգնված պարիսպներով պաշտպանված են բերդի մյուս մասերը: Բավական բարձրությամբ պահված են արտաքին շրջապատ պարիսպները, մասնավորապես մուտքի կողմը. երկու անկյուններուն վրա ամրացած են լայնանիստ բուրգերով:

Բերդը անկանոն քառակուսի է, մոտավորապես 155 մետր երկարությամբ և 135 մետր լայնությամբ։ Պարսպամիջին, ամբողջ տարածության վրա, հին շինությանց փլատակներ ու ավերակներ են։ Ամենահին նախաքրիստոնեական շրջանից մնացած բնակության մնացորդներ կգտնվին այստեղ. բայց մնացորդներ ևս կան, որոնք 16-րդ և 17-րդ դարերուն կպատկանին։

Խզնավուզի ամրոց կամ դղյակ.− Ալիշանի «Այրարատի» 202 էջի վրա կա մի նախաքրիստոնեական ամրոցի պատկեր, որը գծագրել է Պուլեյ Լըկուզ անունով մի ֆրանսացի գիտնական ուղևոր, որ գիշերն անցրել է Աղջակալա գյուղում և բերդը նկարել է Աղջակալայի շրջանում տեսնելուն պատճառով։ Պուլեյ Լըկուզ այս գյուղում գիշերել էր 1047 թվականին:

Աղջակալա գյուղում և շրջակայքում ոչ ֆրանսացի ճանապարհորդի տեսած բերդը կար և ոչ նոր բացված գերեզմաններ։ Բայց որովհետև գյուղացիք հայտարարեցին, որ իրենց գյուղի շրջակայքում իսկասլես կային հնագիտական վայրեր, ուզեցի այդ հնությունները տեսնել գյուղի սահմանում և հետո հեռանալ դեպի մոտակա շրջանները՝ հետազոտելու համար։ Գյուղի շրջակայքում, իսկապես, կային հնագիտական վայրեր, ինչպես՝ անշաղախ պատի մնացորդներ, ընդարձակ գերեզմանատներ, որտեղից հանում են խեցեղեն ամաններ, պարարտացման հող փորելիս, կրոմլեխներ և որ ավելի հետաքրքրական է, երեք հատ բոլորակ աշտարակի մնացորդներ, ինչպես նաև Օյուղը, Արդար Դավիթը, Հաջիղարա գյուղի մոտ հին գերեզմանատան մեջ գոյություն ունեցող կիսավեր աշտարակները, Անիի մոտ Բագնայր գյուղի սահմանում մի բլուրի գագաթին շինված աշտարակի մնացորդը։ Աղջակալայում, երեք աշտարակներից երկուքը գրեթե անհետանալու վրա են, հազիվ բոլորակ հիմերն են մնացել, իսկ երրորդը, ինչպես երևում է, քրիստոնեության շրջանում ևս իբրև սրբատեղի պաշտամունքը շարունակելով, նորոգության են ենթարկել սրբատաշ տուֆ քարերով: Այս բոլորակ աշտարակի սրբատաշ շինվածքի պատերը հազիվ 70 սանտիմետր բարձրության հասնին, իսկ բոլորակի տրամագիծն է 4,5 մ., պատի հաստությունը 80 սանտ.: Թե ինչպես էր առաջ ամբողջությունը, բնավ հայտնի չէ:

Խզնավուզ գյուղի մոտ աչքե անցուցի հին գերեզմանատունը և հետաքրքրվեցի դուրս եկած առարկաներով: Սակայն բացված գերեզմաններից անհամեմատ ավելի հետաքրքրական էր նույն գերեզմաններին կից մի հնագույն բերդի մնացորդ, որ անպայման շինված էր ուրարտական տիրապետության ժամանակ և միանգամայն պարզվեց, որ այս ամրոցի մնացորդի մասին էր Պուլեյ Լըկուզի գրածը, որ շփոթած էր Աղջակալայի հետ, փոխանակ Խզնավուզ գրելու: Բացի այդ պարագան, 1647 թվականից մինչև այժմ անցել է ավելի քան 285 տարի՝ թերևս Պուլեյ Լըկուզի քննած ժամանակ կամ Խզնավուզ գյուղը գոյություն չուներ և կամ այն ժամանակ այս շենքը գտնվում էր Աղջակալայի սահմանի մեջ և հետո փոխված էր սահմանը: Ինչևիցե, քննենք այժմ մանրամասնորեն և համեմատենք «Այրարատի» 202 թիվ էջի վրա նկարված պատկերի վրա:

Շատ հետաքրքրական է գիտնալ, թե Պուլեյ Լըկուզ