Jump to content

Էջ:The Architecture (Ճարտարապետություն).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խատությունների լեզուն խմբագիրներն աշխատել են վերածել մաքուր արևելահաց յերենի։ Այդ աշխատությունների լեզուն մենք թողինք նույնությամբ, առանց փոփոխությունների, վախենալով, որ որոշ տեղերում կարող էր բովանդակությունը տուժել, որովհետև, ինչպես ընթերցողը կտեսնի, հեղինակը միշտ մտածել է արևմտյան հայերեննով և գործ է ածել բազմաթիվ դարձվածքներ, նախադասություններ, որոնք արևելահայերենի փոխելու դեպքում հիմնովին պիտի ձևափոխվեին։ Միայն որոշ տեղերում փոխել ենք այժմ անգործածելի գրաբարյան դարձվածքներ և առանձին բառեր, որոնք կարող էին մտքի մեջ շփոթություն առաջացնել կամ անհասկանալի լինել. այսպես օրինակ` «Հորում [գրաբար` յորում] Եվրոպան խարխափում էր մթության մեջ»—դարձրել ենք Երբ «Եվրոպան խարխափում էր մթության մեջ», «հաչս |յաչս] հայության»-«Հայության աչքում» և այլև։ Արևելահայ լեզվով թողինք միայն այն աշխատությունները, որոնք հեղինակի կենդանության ժամանակ լույս էին տեսել այդ ձևով։

Ավելի դժվար է հարցը տեղանունների նկատմամբ: Թորամանյանը տարբեր ժամանակներում միևնույն տեղանունը տարբեր արտասանությամբ է գրել. օրինակ` Դիրակլար— Տիրակլար—Դիրաքլար, Արդիկ—Արթիկ. մենք այդ տեղանունները վերածեցինք միօրինակության, բայց դրանով էլ հարցը չփակվեց, որովհետև այդ անուններից շատերը ներկայումս անգործածական են և հիշված վայրերն այժմ, ունեն նոր անուններ։ Մենք բնագրի մեջ այդ անունները թողինք հինը և ժողովածուի վերջում զետեղված հատուկ անունների ցանկում հին անվան կողքին փակագծերի մեջ գրինք վայրի այժմյան պաշտոնական անունը։ Մի քանի տեղերում էլ կատարեցինք թվականների ուղղում օրինակ` պատմական հայ ճարտարապետության վերջնական անկման ժամանակամիջոցը հեղինակը համարել է մի տեղում 15—17-րդ, մի ուրիշ տեղում` 14—16-րդ և մի այլ տեղում` 15—16-դ դարերը։ Մենք բոլոր տեղերում ուղղեցինք` 15—17։ Ի դեպ` պետք է նշել, որ 17-րդ դարը բոլորովին ուսումնասիրության նյութ չի դարձրել Թորամանյանը, չնայած որ այդ ժամանակներից ունենք մի քանի քիչ թե շատ աչքի ընկնող կառուցվածքներ, թեև նվազ հետաքրքրական, քան նախորդ դսրերինը։

Ճարտարապետական մասերի անունների մեջ ևս Թորամանյանը չի պահպանել միօրինակություն։ Ձեռքի տակ չունենալով հայերեն համապատասխան բառեր, նա հաճախ գործ է ածում ֆրանսերեն տերմիններ։ Մենք այդ անունները բնագրում թողել ենք առանց փոփոխության, բայց ժողովածուի վերջում զետեղել ենք ճարտարապետական տերմինների մի փոքրիկ բառարան, որտեղ բնագրում գործածված մասնագիտական բառերի կողքին գրված են դրանց բացատրությունները։

Ժողովածուի մեջ զետեղված հոդվածների մի մասը վերնագիր չի ունեցել, դրանց վերնագիրը դրել ենք մենք, առնելով նրանք քառակուսի փակագծերի մեջ: Բնագրում քառակուսի փակագծերի մեջ առնված հավելումները ևս կատարել ենք մենք:

Ի վերջո, անհրաժեշտ ենք համարուևմ նծել, որ Թորոմանյանն ունի մի շարք հնացած և անընդունելի արտահայտություններ ու տերմիններ, որոնք, սակայն, մենք իրավունք չհամարեցինք ուղղել, նպատակ ունենալով հանգուցյալ հեղինակին հասարակությունը ներկայացնել այնպես, ինչպես որ նա եղել է: