Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

893 Վշտանալուց օգուտ չկա, վշտից քեզ ի՞նչ շահ կմնա,
Գիտե՞ս՝ առանց վերին խորհուրդ՝ մարդը երբեք չի մահանա.
Չի թառամում վա՛րդն երեք օր՝ արևի շող սպասելով,
Քեզ բախտ ու ջանք, հաջողություն՝ պիտի տրվի աստծո կամքով»։

894 Ասաց. «Տված խրատը քո ինձ համար ողջ աշխարհ արժե,
Ուսուցողին՝ խելոքն ի սեր, մինչ հիմարին՝ սիրտ կմերժե,
Բայց ի՞նչ անեմ, ինչպե՞ս տանեմ ես տանջանքներն իմ անսահման
Մի՞թե ինձ չես արդարացնի, քո վիշտն է՛լ է իմի նման։

895 Կրակին մո՛մն է ցեղակից, նրանով է մոմը վառվում,
Ջուրը մերձել՝ մի արասցե, ջուր թե դիպավ՝ իսկույն մարում.
Մի ցավ եթե քաշել է մարդ՝ ուրիշինն է՛լ է հասկանում,
Ինքդ միթե դու չգիտես, թե ինչպես է սիրտս հալվում»։