918
Ավթանդիլը ասաց նրան. «Ասածիդ ի՞նչ պատասխան տամ,
Խելոք մարդուն վայել խոսքով դու ես խոսում հենց այս անգամ։
Միթե աստված անկարող է վիրավորի վերքի բուժման,
Չէ՞ որ նա է աճեցնողը՝ սերմերն ամեն, տունկերն այնքան։
919
Արարիչին ինչո՞ւ էր պետք, որ նա այդպես ձեզ ստեղծեց,
Չարեց իրար, ձեզ անջատեց, սուգ ու լացով քեզ խենթ դարձրեց.
Սիրահարից փորձանքը միջտ՝ անբաժան է, լա՛վ իմացեք,
Թե դուք իրար չարժանանաք՝ եկեք և ի՛նձ սպանեցեք։
920
Ախար էլ ի՞նչ քաջ-քաջություն, երբ նեղության չդիմանա.
Վշտի հանդեպ թե ընկրկի—ինչ մրցակից ընկեր է նա։
Ողորմած է տերը, հուսա՛, մինչ աշխարհը թեպետ ժլատ,
Խոսքս լսիր, ներիր դու ինձ — էշն է, որ չի լսում խրատ։
921
Ինչ լսում ես՝ լավ ըմբռնի, այս էլ է շատ ուսանելու,
Ես հրաժեշտ տվի արփուս՝ այստեղ ձեզ մոտ նորից գալու,
Ասի նրան. «Սիրտս քանզի մոխիր դարձավ նրա համար,
Ինչիդ եմ պետք, ես չեմ մնա»— ի՞նչ ասեի ուրիշ հարտար։
922
Հրամայեց. «Գո՛հ եմ քեզնից, բարի ես դու և քաջարի,
Ինչ դու ի սեր նրան անես՝ կհաշվեմ թե՝ այդ ինձ արիր»։
Ահա նրա կամքով եկա, ես չեմ հարբած կամ գինեհար,
Թե ետ դառնամ՝ ի՞նչ հաղորդեմ, «Վախկոտի պես,— կասի,— եկար»:
923
Խոսքս լսիր՝ քո ասածից՝ իմ խո՛սքը պիտ գերադասել.
Այն մարդիկ են անուն հանել, որոնք դժվար գործ են արել,
Արևազուրկ վարդը թոշնող՝ ամոլ է և ոչ պիտանի,
Անզոր ես դու՝ ես քեզ կօգնեմ՝ պարտ է եղբայր եղբորն անի։
924
Ինչպես կուզես այնպես ապրիր, ուր էլ կուզես՝ ապրիր այնտեղ,
Կուզես, սրտով գիտուն եղիր, կուզես՝ մտքով դու խելահեղ,
Այդ քո չքնաղ շարժուձևով ու կեցվածքով այդ քո վայել
Դու կազդուրվիր՝ չմահանաս և չհալի քեզ հուրն անել։
925
Ուրիշ բան չեմ քեզնից խնդրում՝ այսօրվանից անց մեկ տարի
Դու այս այրում ինձ կտեսնես՝ բերած լուրերն ամեն վայրի,
Իբրև նշան այս է ժամս — ժամ վարդերի առատ բացման,
Վարդի տեսքից դու սթափվիր, իրոք ինչպես՝ հաչոցը շան։