1388
Իսկ Տարիելն ասաց. «Գիտեմ՝ հերոսներ եք հերոսների,
Նման է ձեր խորհուրդը շատ խիզախության ձեր սրտերի,
Թեժ կռիվ եք, գիտեմ, ուզում՝ ո՛չ զուր շարժում ձեր թրերի,
Երնեկ նրան՝ ով կտեսնի՝ ձեզ տաք ժամին այդ պայքարի։
1389
Բայց, եղբայրնե՛ր, ինձ թույլ տվեք՝ իմ առաջարկն անեմ նույնպես.
Թե ձայնն հասնի խենթացնողիս, նա ցած նայի արևի պես
Եվ տաք կռվում տեսնի նա ձեզ, բայց ինձ ձեր մեջ չնկատի,—
Հաճելի չէ այդ ինձ համար, ես խայտառակ լինեմ պիտի։
1390
Լավ կլինի, այս իմ կարծյոք, որ խորհուրդն իմ դուք ընդունեք.
Լուսադեմից փոքր ինչ առաջ երեք մասի մենք բաժանվենք,
Եվ ձի հեծած երեք կողմից առաջ խաղանք հանկարծակի,
Քիչ կթվանք — մեր դեմ կգան՝ թրեր շարժեք մենք մեր ձեռքի։
1392
Ֆրիդոնն ասաց. «Ես հասկացա, փորձել եմ շատ և լավ գիտեմ,
Չեն հասցնի դուռը փակել՝ իմ՝ քեզ տված նժույգի դեմ.
Նվիրելիս ի՞նչ գիտեի, թե Քաջեթում քեզ պետք կգա,
Թե չէ երբեք չէի տա քեզ, միտդ պահիր, ժլատ եմ, հա՜...»։