Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք ինքնին, իբրև մատերիալներ, ոչ հազվադեպորեն գիտական համաշխարհային արժեք են ներկայացնում։ Բայց, օրինակ՝ ռուս ժողովրդի պատմության ուսումնասիրության գործի ո՞ր էտապում ենք գտնվում մենք, հենց թեկուզ ծագման հարցում. լուծվա՞ծ է արդյոք ռուսների հարցը։ Նշվա՞ծ է արդյոք Ռուսիայի սկզբնական բնակչության հետ նրանց ունեցած կապը. և արդյոք մինչև այսօր մի քայլ իսկ առա՞ջ ենք շարժվել բոլոր հարցերում, և՛ ֆիննա-ռուսական հարցում, և՛ բուլղարական հարցում, նույնպես և խաղաբական, և սկյութա-սարմաթական հարցում, մի կողմ թողած կիմերականը։ Չէ որ լուծված չէ նաև նորմանական հարցը։ Չուդի պրոբլեմը, որպես իրական մոմենտ և ոչ տերմինաբանական, խճողվում է գոթերի ոչ հնէաբանական, ստատիկ-գերմանական ըմբռնմամբ, այնինչ ‘чудь’ ինչպես և ‘гот’ սկյութացիների, տակավին սկյութացի հաբեթականների միսն ու ոսկորն է։

Լեզվի նոր ուսմունքը ոչ միայն տագնապի նշաններ տվեց, որ Արևմտյան Եվրոպան, մասնավորապես Ռուսաստանը հագեցած հաբեթական աշխարհի վերապրումներով, և մեր ժամանակակից բնակչությունը, բաց չառյալ ոչ ռուսներին, ոչ ուկրաինացիներին, շաղկապված է երբեմնի հաբեթականների, իսկ լեզվով և կենցաղային կուլտուրական վերապրումներով նաև ներկա հաբեթականների հետ:

Սակայն պրոբլեմների այս անվերջ փաթաթվող կծիկում կա մի կենտրոնական պրոբլեմ, դա սկյութական պրոբլեմ է, որն իր մեջ է կենտրոնացնում արևելյան գիտական-հետազոտական ամբողջ հարցը՝ ոչ միայն արևելյան Եվրոպայի, այլև խոր Ասիայի հարցը: Մոնղոլական հնությունները, Կոզլովի էքսպեդիցիայի ավանդը միայն օժանդակեցին սկյութական աշխարհի հանդեպ եղած հետաքրքրության բարձրացմանը՝ ի հայտ բերելով պեղված ընդամենն I դարին պատկանող հուշարձանների կապը Միջերկրածովի և նրա հնագույն, այսինքն էգեական արվեստի հետ:

Սկյութական պրոբլեմի հետաքրքրության բարձրացմանը սակավ չեն օժանդակի Հունգարիայում 1928 թվի ապրիլին կատարված հնագիտական նյութերը, որ հրատարակվել են վերջերս: Արևմուտքի հնչական լեզվի հնէաբանական հետախուզումները մեզ ստիպում են կելտական պրոբլեմն ևս շաղկապել սկյութականին։ Ահա, իսկապես տվյալ մոմենտում հետազոտության