ժամանակ խոսքը վերաբերում է ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ ղեկավար իշխող դասակարգին, նորաստեղծության կրողին, որը բնավ զանգվածորեն չի կապված երկրի հետ և հետևաբար այդ կրող դասակարգի և նրա տնտեսա-ռազմական կազմակերպությանը և ոչ միայն ռազմական ու բնավ ոչ սոսկ դինաստիային համապատասխանաբար, ուրարտացիների և խալդերի հնչական լեզուն շաղկապված է նաև վրացերենի և առհասարակ պատմական նույն պրոցեսի շրջանակում ընդգրկվող բոլոր լեզուների հետ։ Նույն այս պատմությունը, այսինքն իրոք պատմական պրոցեսների ըմբռնումը որպես նախապատմականի, տեղի է ունեցել և Պարսկաստանում։ Պարսիկների համար, նույնիսկ հարազատ իրանցի աքեմենյանների պատմությունը նախապատմություն է, առասպելական շրջան։ Նրանց մասին ոչ միայն պարսիկներն, այլև գիտական ամբողջ աշխարհը խոսում է (трактует) մեկուսացնելով նրանցից, որոնք նրանցից ժառանգել են կուլտուրական շինարարությունը, այդ թվում և լեզուն, այսինքն իրանցիներից, և այդ ընդունում է հնդևրոպաբանության ձևական մեթոդի շավիղներով, և այդ չնայած հնչական լեզվի գրավոր մեռած և կենդանի ահագին մատերիալին:
Կարելի՞ է արդյոք զարմանալ, որ ֆիննական և ռուսական հյուսիսի ու Միջագետքի տնտեսա-կուլտուրական շինարարության կապի մասին բերան անգամ չի կարելի բացել, երբ այստեղ բացակայում են գրավոր հիշատակարանները։ Հարավի հետ շաղկապելու սահմանը արաբներն են և ավելի առաջ իրանցի-պարսիկները։ Մինչդեռ հնչական լեզվի միջոցով շումերների կապը հյուսիսի հետ ի հայտ է գալիս այն աստիճանով, որ այստեղ ևս մեր առաջ խնդիր է ծառանում ցուցադրական նյութը բաշխելու ըստ ստադիալ զարգացման աստիճանների, ներառյալ և առևտրական հաղորդակցությունների դարաշրջանը։
Այժմ վերցնում ենք բացառիկ հետաքրքրություն ներկայացնող կտորը՝ Արևմտյան Եվրոպան, ոչ միայն նրա համար, որ սեփական շապիկն ավելի մոտ է մարմնին, այլ նրա համար, որ ներկայումս Արևմտյան Եվրոպայի և նրա ոչ միայն նախապատմական, այլև պատմական անվիճելի կապի պրոբլեմը լարված հետախուզական ուշադրության ամենակատարյալ մասն է կազմում։ Հնագետները մրցում են պատմաբանների հետ, կուտակված մատերիալն սպառնում է է՛լ ավելի կուտակվելու, թանգարանները լի են նյութական կուլտուրայի պատմության հուշարձաններով,