Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնչյուններով այն արտահայտելու տարբեր տեխնիկա, այսինքն լեզվի տարբեր սիստեմ, որ թվում է լեզուների տարբեր ընտանիքների ժառանգություն և իր ակունքում եթե ոչ աստծու պարգև, ապա բնության պարգև, այն է՝ անմիջականորեն կենդանական հնչյունների, այսպես կոչված կենդանական լեզվի լոկ զարգացում: Լեզուն իր ամբողջ կազմով մարդկային կոլեկտիվի ստեղծածն է, արտացոլումը ոչ միայն նրա մտածողության, այլև նրա հասարակակարգի և տնտեսության արտացոլումը լեզվի տեխնիկայի ու կառուցվածքի, ինչպես նաև նրա իմաստաբանության մեջ, բայց ոչ այն պարզեցրած տիպով, ինչպես այդ պատկերացնում էր ըստ իդեոլոգիայի մեզ ամենից մոտիկ կանգնած Նուարեն իր նախորդների և հետևորդների հետ:

Մենք կարծես թե ավարտեցինք այ բոլորը, ինչ ցանկանում էինք ասել լեզուների ծննդաբանական դիագրամի մասին, ավարտեցինք դասընթացի ներածական մասը և սկսում ենք լեզվի ուսմունքի բուն դասընթացը, որից մենք կանխելով տվեցինք ծրագրի առաջին պարագրաֆների շարադրանքը, հատկապես այն, ինչ ծանոթացնում է հաբեթական լեզվագիտության տեխնիկային և տերմիններին, այսինքն հնչյունների օրենքները, իսկապես ասած՝ համապատասխանություները, այն է՝ սոցիալական խմբավորումներն ըստ հոմոխրոնիկ կամ ստատիկ համապատասխանությունների և դիախրոնիկ փոխհարաբերությունները՝ ըստ տարբեր սիստեմների հնչյունային համապատասխաությունների։

§ 30. Բայց այնուամենայնիվ վերադառնում եմ լեզուների ծննդաբանության դիագրամին: Իսկապես մենք ի՞նչը նկատի ունեինք, և դրանով կանխում էինք լեզվի ուսմունքի ընդհանուր դասընթացը: Հատկապես այն, որ ինչպես առանց դեպի լեզվի ծագումը ցուցաբերվող հետաքրքրության չի կարող լինել ոչ մի լեզվաբանություն, ամեն մի լեզվի ուսմունքն էլ ենթադրվում է այս կամ այն դրական վերաբերմունքը դեպի այդ հարցը, լեզվի ծագման այս կամ այն կոնցեպցիան, և միայն այդ դեպքում հատուկ խորացրած զբաղմունքներն առանձին լեզուներով կարող են արդյունավետ լինել, և որքան ավելի ճիշտ է դրված, և հասկանալի է, որքան ավելի շատ ու լավ է լուսաբանված լեզվի ծագման հարցը, այնքան ավելի արգասավոր ու ընդհանրապես ավելի հանգամանալից է դառնում լեզվի ուսմունքը, նմանապես և լեզուների փոխհարաբերությունների ընդհանուր պատկերացումը: