ոճի մեջ, որոնք մոտիկ են համապատասխան ժողովրդական լեզվին։ Այսպես, վրաց պոետ Ռուսթավցի Շոթայի (XII-XIII դ.) «Ընձենավորում» մենք նկատում ենք խաչավորման պրոցեսի ազդեցությամբ առաջացած այնպիսի զուգադրումներ, ինչպես ‘ոչ հարբած’ մտքի հաղորդումը զույգ արտահայտությամբ ar mϑvral... da ar maqmurad որտեղ maqmur օտար բառը (արբ. ‘հարբած’) նույնն է նշանակում, ինչ վրացիների համար մայրենի mϑvral ‘հարբած’։ Մի քանի դար առաջ, VIII-IX դարերում նույն բանն է նկատվում հունարենից վրացերեն արձակ թարգմանություններում. դա հունարեն մի բառի կանոնավոր հաղորդումն է մի զույգ վրացերեն բառերով, որոնցից յուրաքանչյուրը առանձին նշանակում է նույն բանը։[1] Նույն բանն ենք նկատում նաև հայերի մոտ պատմական բովանդակությամբ ավելի հին ինքնուրույն երկերի ոճի մեջ։
1. Սովորաբար, իբրև լրիվ խաչավորման տիպիկ օրինակ, համարյա անթերի ամբողջությամբ պահպանելով յուրաքանչյուր տարրը, մենք մեջ ենք բերում երկտարր (АВ) մի բառ տարահաջորդ ձայնավորմամբ՝ ar-bor—ar-bos (← *har-bor) ‘ծառ’։ Այս նույն AB-ն A-ի շնչեղ տեսակով և А-ի ու В-ի օյավորումով և սղումով (u↔0—ы↔ə չվ. yыvəs↙*yu-v-s, ↙*yor-vos, vus—vur↔bor (—bos). AB-ն սիբիլանտ տեսակով նրա էավորումով և В-ի օյավորումով, հայ. ter+e-v[o] ‘սաղարթ’, ռուս. „дер+е-во“, „дре-во“, „дре-вес-а. BA, այսինքն տարրերի հակառակ կարգով կամ պահպանված, ինչպես չուվաշերենում, շրթնային ձայնավորմամբ վր. գրական φur-ϑel ‘սաղարթ’ և վր. φor-ϑol → φo-ϑol id., այդ նույն CA, առաջին տարրի շնչեղ տեսակով հաջորդական ձայնավորմամբ (կամ „а“, կամ „e“) — հայ. an-tar (← * han -tar) ‘անտառ’, վր. e-ṫer, СA երկու տարրերի սիբիլանտ տեսակով, ձայնավորման տարահաջորդմամբ — (e - o ‖ u). *den-dur (հուն, den-dr-on ‘ծառ’), СА երկու տարրերի սպիրանտ տեսակով հաջորդական այավոր ձայնավորմամբ, ինչպես հայերենում *han-gar ↘ թ. *a-ğad → a-ğaϑ ‘ծառ’։
Իր տեղում մենք հիշատակեցինք թվարկված բառերի երկու տարրերից յուրաքանչյուրի ինքնուրույն գործածության
- ↑ Այս դիտողությունը վրացական մատենագրության վարքագրական հուշարձաններում պատկանում է ամերիկացի Բլեկին (Blake):