Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

§§ 46-51. Ծրագրի չկարդացված մասից, այսինքն վեց պարագրաֆներից (49-51)[1] վերջինն է «Հաբեթական թեորիայի հանդիպումն այն դրույթների հետ, որ արտահայտել են մարդու վերաբերյալ գիտության ուրիշ և ցեղակից մարզերի նախընթաց և ժամանակակից հետազոտողները: Լեզվաբաններ։ Փիլիսոփաներ։ Նյութական կուլտուրայի (հնագիտության և ազգագրության) պատմաբաններ, սոցիոլոգներ և մարքսիստներ»։ Այս պարագրաֆում ակտուալ հետաքրքրություն է ներկայացնում մարքսիզմի հետ ունեցած մերձակցության հարցը։ Այժմ ես խոսում եմ ոչ թե հասարակական թեորիական կարգի ակտուալ հետաքրքրության մասին. այս հետաքրքրության հետ օրգանապես կապված է մեթոդի պատկերացման պարզությունը։ Տվյալ մոմենտին հարցը, ըստ երևույթին, նաև հանրայնորեն հրատապ է, որչափով որ նա զբաղեցնում է տասնյակ մտքեր։ Բավական է ասել, որ վերջին երկու տարում «մարքսիզմը և հաբեթական թեորիան» այս կամ այն խմբագրությամբ նյութ են ծառայել ոչ միայն ասպիրանտների, ընդ որում մշտապես նրանց նախաձեռնությամբ, այլև երիտասարդ արդեն կազմակերպված գիտնականների մի շարք զեկուցումների համար։ Իմ լսած այդ թեմայով զեկուցումներից հատուկ ուշադրության արժանի է հարցի մանրամասն օբեկտիվ վերլուծությունը, որ կատարեց Ս. Ի. Կովալյովը ընթացիկ տարվա մայիսի 30-ին դեսմոտիկայի, կամ լեզվագիտությունը նյութական կուլտուրայի սլատմության հետ շաղկապելու խմբակի նիստում՝ ՍՍՌՄ ԳԱ Հաբեթական ինստիտուտում։ Դրա վերնագիրն է «Մարքսիզմը և հաբեթական տեսությունը»։ Ահավասիկ իր իսկ հեղինակի ընդհանուր հաղորդումով, այսինքն հիմնական դրույթներով, այդ զեկուցման թեզիսները։

«1. Մարքսիզմը պրոլետարիատի գիտական աշխարհայացքն է:

«2. Մարքսիզմը կազմված է միմյանց հետ օրգանապես կապված երեք մասերից. դիալեկտիկական մատերիալիզմից, կապիտալիստական հասարակության թեորիայից և գիտական կոմունիզմից։

«3. Դիալեկտիկական մատերիալիզմը, հանդիսանալով մարքսիզմի ամենաընդհանուր մեթոդոլոգիական թեորիական հիմքը,

  1. Ն. Յա. Մառ, Հաբեթական թեորիա։ Լեզվի ուսմունքի ընդհանուր դասընթացի ծրագիր, հրատ, Ադրբեջ. Վ. Ի. Լ. անվան Պետ. Համ. Արև. Ֆակ. Բաքու, 1927 [տես այստեղ էջ VI]: