Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

արտադրական հարաբերությունների մեջ, որոնք համապատասխանում են նրանց նյութական արտադրողական ուժերի զարգացման որոշակի աստիճանին» (Մարքս)։

«23. Արտադրական հարաբերությունների հիմնական ձևը աշխատանքի հանրային կազմակերպման ձևերն են. պարզ աշխատակցության (կոոպերացիա) և բարդ աշխատակցության (աշխատանքի բաժանում)։

«24. Աշխատանքի բաժանման հողի վրա առաջանում է արտադրական հարաբերությունների մի այլ ձև՝ բաշխման հարաբերությունները բառիս ընդարձակ իմաստով։

«25. Հասարակական դասակարգային ֆորմացիաների համար արտադրական հարաբերությունների չափազանց կարևոր ձևերն են հանդիսանում դասակարգային հարաբերությունները, որովհետև դրանք են այն հակասությունների աղբյուրը, որոնք «առաջ են տանում» դասակարգային հասարակությանը։

«26. «Դասակարգեր են կոչվում մարդկանց այն մեծ խմբերը, որոնք տարբերվում են իրենց տեղով հանրային արտադրության պատմականորեն որոշակի սիստեմում, իրենց վերաբերմունքով... դեպի արտադրության միջոցները, իրենց դերով աշխատանքի հանրային կազմակերպության մեջ և հետևաբար իրենց ունեցած հանրային հարստությունն ստանալու եղանակներով ու չափերով» (Լենին)։

«27. Դասակարգերը բառիս իսկական իմաստով հանդես են գալիս հանրային զարգացման այն փուլում, երբ աշխատանքի բաշխումը բավական առաջ է գնացել, երբ հավելյալ արդյունքը մշտական երևույթ է դարձել, և արտադրության միջոցների կրկնվող համաչափ բաշխումը ամրացրել է հասարակության բաժանումը կայուն գույքային-արտադրական խմբավորումների։

«28. Ըստ Էնգելսի, սա տեղի է ունենում տոհմատիրական կարգերի քայքայումից հետո։

«29. «Արտադրական հարաբերությունների... ամբողջությունը գոյացնում է հասարակության տնտեսական կառուցվածքը...» (Մարքս):

«30. Այս տնտեսական «հիմքի» վրա, նրանով պայմանավորված բարձրանում են քաղաքական և իդեոլոգիական «վերնաշենքերը»:

«31. Քաղաքական վերնաշենքն իր մեջ է ներառնում այն