Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սաղմավորման լեզվաբանական տեղը նյութի առավելազույն կուտակման և փաստերով հավաստվող մուտացիոն կարգի երկարատև պրոցեսի պայմաններում: Այնտեղ է «հայրենիքը», մարդկության կուլտուրայի և դրա հետ միասին հնչական լեզվի բուն սոցիալական-ստեղծագործական միջավայրը: Դա Արևմտյան Եվրոպայում է՝ Միջերկրածովքը։

32-33. Նախնադարյան կուլտուրան և գծային լեզուն, նրա եղանակները՝ կախված ֆիզիկական և հասարակական տվյալների (բնական և արհեստական եղանակներ)։ Ձեռքի դերը։ «Նախնադարյան կուլտուրա» տերմինի անռեալությունը։ «Կուլտուրա» և «նատուրա» տերմինների ծագումը։ Միջերկրածովյան կուլտուրայի նախապատմական ստեղծողների լեզվով խոսող ժողովուրդների հեռավորությունը։ Աշխատանքի և պաշտամունքի միահյուսումը երկրագործության մեջ։ ‘Ձեռքի’ դատը ‘երկնքի’ հետ։ Գծային լեզուն բնության պարգե՞վ է արդյոք։ Ձեռքը կախարդության կազմակերպիչ կամ ղեկավար հիմք՝ գործիք։

34. Ձեռքը կուլտուրա ստեղծողի դերում։ Ձեռքն իբրև արտադրության գործիք հնագիտական լուսաբանությամբ։ Մարդկային լեզվի տնտեսական-հասարակական ծագումը։ Ձեռքը մարդկության լեզվական կյանքի կենտրոնում ճիշտ այնպես, ինչպես նրա աշխատանքային կյանքի արտադրության կենտրոնում։ Գծային լեզվից անընդհատ հաջորդականությունը դեպի հնչականը։ Մինչհնչյունային ձեռնային կամ գծային լեզվի և հնչյունային լեզվի շաղկապման փաստեր (վրաց. toda ‘մեկնել’, ‘կանչել’ հավասարապես ‘ձեռքից’-ից և այլն): Լեզուն ֆունկցիոնալ կերպով ժառանգել է ձեռքի անունը։ Գծային լեզվի առավելությnւններն ու թերությունները։ Ձեռքը և աչքը ամբողջովին մարմնի գլխամասում կենտրոնացած ապարատով փոխարինվելու ռևոլուցիոն նշանակությունը։

35. ‘Ձեռքի’ բազմիմատությունը և ‘ձեռք, կին, ջուր’ իմաստաբանական փունջը։ Սկզբնապես ասեմանտիկ (ոչ մի իմաստ չունեցող) անունների նշանակությունը որոշելու առաջնակարգ նշանակությունը։

36. Հնչյունային լեզվի սիստեմը գալիս է սոսկ այն դարերից, երբ լիովին կայունացել էր նրա կազմավորումը։

37. Լեզվի չորս տարրերի (էլեմենտների) ծագման միջավայրի մասին։ Չորս տարրերի (դիֆուզ հնչական կոմպլեքսների, որոնք հետագայում ձևավորվել են իբրև չորս տարր, այսպես