հերոսի երկվորյակ Ամիրանը Կովկասում, որ հետո քրիստոնեության ժամանակ վերածվեց սուրբ Գևորգի։ Ի միջի այլոց, ռեալ շանն էլ միայն անվանի ֆրանսիական նկարող և վիմագրող Charlet-ը (1798—1822) չէ, որ հիմք ունի հարգանքի տուրք մատուցելու, որ և նա արել է իր ‘մարդու մեջ լավագույն բանը շունն է’ (Ce qu’il у a de mieux dans l’homme c’est le chien) սուր խոսքով:
Եվ բանը անունները չեն, որքան էլ վիրավորական թվան նրանք այժմ, և ոչ էլ նրանցից հրաժարվելը. բանը, օրինակ, այն չէ, թե ուկրաինացուն մեկն ու մեկը մալառոս կկոչի։ Հոկտեմբերյան ռևոլուցիայի նվաճումը այն չէ, որ «մալառոսներին» արդեն ուկրաինացի են կոչում, այլ այն, որ հասկացությունների փոխհարաբերությունները սոցիալիստական շինարարությամբ հետզհետե գրավվող բնակչության աշխարհայացքի մեջ այնպես են վերակառուցվում, որ սովետական քաղաքացին վիրավորական իմաստը իդեոլոգիապես արդարացնելու համար ոչ մի հենարան չի կարող գտնել, բացի վերապրվող (пережиточные) հայացքներից, իսկ այդպիսիները, կրկնում եմ, լեզվի նոր ուսմունքը բացատրում է իբրև երեկվա «ճշմարտություն», այսինքն իբրև հեքիաթ (небылица) մեր օրերի համար։
Այնինչ լեզուն իբրև ճանաչողության աղբյուր ցայժմ բոլորովին չի օգտագործված կեցության թե տեսական, թե գործնական կարևորագույն բնագավառում, այսինքն մարդկային կոլեկտիվի ինքն իրեն ստեղծելու բնագավառում, հետևաբար ինքնաստեղծման բնագավառում:[1]
Իսկ ի՞նչ է պատահել։ Հոկտեմբերյան ռևոլուցիան պայթեցրել է ներփակված «աշխարհիկները», և Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկաների Միության շինարարության հետ մեկտեղ ընթանում է լեզվական նոր շինարարություն։ Ամբողջ Միությունը վեր է ածվել լեզվաշինության աշխատանոցի. 169 լեզուներ, որ դեռ երեկ գոյություն չունեին կամ իրավազուրկ էին, կարծես թե այդ լեզուներով խոսող ժողովուրդներին ռասայորեն բնահատուկ հետամնացության հետևանքով, այժմ գոյ ու գրականություն են ստանում, այդ լեզուների վրա մասսայական աշխատանք է թափվում։
- ↑ Սա այն է, ինչ որ Էնգելսը հասաատում էր աշխատանքի վերաբերմամբ „Sie [die Arbeit] hat den Menechen selbst geschaffen“. (Der Anteil der Arbeit an der Menscbenwerdung des Affen, էջ 122)։