Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իբրև հիմնական՝ հենց դրանով էլ առաջնահերթ է համարվում նաև մտածողության պրոբլեմը՝ օժանդակ տեղ հատկացնելով լեզվի տեխնիկային, հնչական լինի նա, թե ձեռքի, միևնույն է:

Մտածողության պրոբլեմի ճիշտ հարցադրման հիմնական նախադրյալներից մեկը այն է, որ ընդունվի, ավելին՝ գիտակցվի այն վիթխարի նմանակությունը, ոը հատուկ է ձեռնալեզվին, որպես կազմակերպող միջոցի՝ արտադրության, վարմունքի, աշխարհայացքի, և, իհարկե լեզվի մեջ ընդհանրապես։

Ձեռնալեզուն և նրա հետ նաև ձեռնամտածողությունը դիտված են վաղուց: Բայց որտե՞ղ: Ե՞րբ:Եվ ի՞նչ հետևանքներով թեկուզ գիտության համար։ Ձեռնալեզուն և ձեռնամտածողությունը դիտված են գաղութային հեռավոր երկրներում, «կարմրամորթ», «սևամորթ», «դեղնադեմ» և այլ ներկայացուցիչների մոտ, որոնց ոչ թե մարդկության այլ չգիտես կենդանիների, թե կենդանիներին սահմանակից արարածների մի մերժված տեսակ, այն է՝ «գաղութային» աշխարհ էր որակում գիտնական Եվրոպան, իսկապես Եվրոպայի բուրժուական դասակարգը՝ ստեղծելով նրա համար այսպես կոչված ազգագրությունը (էթնոլոգիան), որ հասարակագիտության շատ կասկածելի սուրոգատն է և մեզ մոտ խնամքով պահպանվում է ազգագրություն (էթնոգրաֆիա) անվան տակ, ինչպես այդ երևում է հենց թեկուզ նրանից, որ այդ գիտությունը գոյություն ունի վայրենիների և գեղացության ուսումնասիրության համար և իրավազոր է համարվում ազգաբնակչության, հատկապես Եվրոպայի, լուսավորված մասը ուսումնասիրելու գործում։ Այդ պատճառով էլ ձեռնալեզվի հարցին լուրջ ուշադրություն դարձրել են միայն այն մասնագետները, որոնք վերնաշենքային երևույթների ուսումնասիրությանը մոտենում են ո՛չ թե արտադրության և արտադրական հարաբերությունների կողմից, հետևաբար ո՛չ թե մարդկային, ավելի ճիշտը՝ համամարդկային նվաճումների, նրանց դիալեկտիկա-մատերիալիստական հաշվառմամբ և թեկուզ ծագման (գենեզիսի) ճիշտ նախիմացության գծով ըստ նույն ուղիների, այլ կենդանիների կողմից, կենդանիների գիտության, այն է կենդանաբանության և կենսաբանության, այլև բնախոսության կողմից։

Բայց, կրկնում եմ, այդ մեր ուղին չէ, երբ «ազգաբանները», մարդաբանները և փիլիսոփաները փորձում են պրոբլեմի լուծմանը մոտենալ այս կողմից՝ օգտվելով պարզամտությանը