որ ոտնամանի և նրա մասերի անունը ‘ոտքերից’ է ծագում, իսկ ‘ոտքերը’, իբրև մարմնի մաս, և ‘կոշիկն’ ու նրա բոլոր մասերը արտադրական-կուլտային տերմիններ են. և իբրև այդպիսիք, իրենց անվանումը ըստ ֆունկցիայի ստացած լինելով ոտքերից, ոտքերին, իբրև միկրոկոսմոսի՝ մարդու, կոլեկտիվ մարդու, այսինքն սոցիալ-տնտեսական կազմավորման մարդու մասերին հար և նման այդ տերմինները հանդիսանում են կոսմոսի, աշխարհի անունը, ըստ որում կապակցությունը ստեղծելու գործը ընթացել է բազայից դեպի վերնաշենք, կոլեկտիվից դեպի երկինք, իսկ վերնաշենքում՝ կոսմոսից դեպի մասերը, և այս բոլորը ապացուցվում է, ինչպես արդեն բացատրել ենք, ոչ միայն լեզվական, այլև համապատասխան դարաշրջանների նյութա-կուլտուրական փաստաթղթերով, այդ թվում հին գերեզմաններում գտած կավե կոշիկով, և բացատրվում (նաև այն, թե ինչու հունարենում ‘հողը’, թվում է, ոչ մի ընդհանրություն չունի, համենայն դեպս ընդհանուր քիչ բան ունի ոչ միայն ռուսերեն „земля“, այլև լատ. terra-ի և այլի հետ. բայց ter-sa-ից terra-ն հունարենում այնուամենայնիվ գոյություն ունի ‘հողային’, ավելի ճիշտ՝ ‘ցամաքային’ իմաստով նույնպես բացատրվում է և այն, թե ինչու կոսմիկական հիմնական մարմնի՝ ‘երկրի’ անվան նույնպիսի տարբերություն գոյություն ունի վրացերենում mi-ta և նրան մերձավորագույն հարազատ մեգրելերենում՝ di-qa, թեև di-qar-ն ϑr-qa արտասանությամբ վրացերենում այնուամենայնիվ գոյություն ունի ‘կավ’ նշանակությամբ։ Բայց այս չի բանը. մեգրելական di-qa-ն բառի հետնագույն ձեվն է, սկզբնապես նա հնչել է *du-qa ըստ որում նշանակել է ոչ միայն ‘երկիր-ամրություն’, ‘վերին արեգնային երկինք’, իսկ ըստ ‘երկնքի’ և ‘արև’, ‘կրակ’, որ հաստատվում է համապատասխան բաղադրյալ բառերով, այսպես վրացերենում, օրինակ, du-ğ-s ‘եռում է’: Բայց բանը ավելի բարդ է, երբ բառերը փոխանվան էին վերածվում և ֆետիշացվում, ‘երկինք’ տոտեմը ստացավ ‘ոգու’ իմաստ։ Այստեղ չի կանգ առնում գործը, ստադիալ զարգացման էլ ավելի ուշ աստիճանում բառերը ոչ միայն փոխանվան էին վերածվում, նրանք կերպար էին ստանում, և երբ հասարակարգի տոհմական ձևը վրա հասավ, նախնիներն էլ, նրանց հետ նաև մեռածները, դարձան պաշտամունքի առարկա, իսկ նրանց ստվերները կերպարներ (համապատասխան վաղ աստիճանի լեզուներում
Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/262
Արտաքին տեսք