Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործոններից։ Դրան համապատասխան էլ, որքանով առարկաների հասկացողությունը բացահայտվում է լեզվական տվյալների վերլուծմամբ, որպիսիք անիրական են մտածողությունից անջատ դիտված՝ իրականությունը յուր դրսևորումն է գտնում լեզվի մեջ ոչ յուր բնական-նյութական կողմով. նյութական կողմով, նյութական կուլտուրայի առարկաները, լինեն նրանք արտադրության ակտիվ, թե պասիվ մասնակիցներ, փոխադրող կենդանիներ կամ բանող ույժ, կոնկրետ կերպով բացահայտվում են ոչ թե իրենց ֆիզիկական կամ կենսաբանական հատկություններից, իբրև գործոններից, ծագող առանձնահատկություններով, այլ իրենց արտադրական կամ հասարակական ֆունկցիայի կողմով ընկալվելով մտածողության մեջ, ոչը նույնպես փոփոխական է և յուր տեղաշարժների մեջ ընթանում է ոչ թե մատերիալիստական ընկալումից դեպի իդեալիստականը, և ոչ էլ իդեալիստական ընկալումից դեպի մատերիալիստականը, այլ չտարրորոշված մատերիալիստական-իդեալիստական ընկալումից դեպի տարրորոշված ճշգրտված մատերիալիստականը, արտադրական-գաղափարախոսականը և տեխնիկականը։ Ուղին արդեն անցած է, բայց ոչ անմիջաբար դեպի արտադրությունը և նրա տեխնիկան, այլ նախ և առաջ դեպի հասարակայնությունը, այն էլ բնությունավորելով հասարակական երևույթները, դրանց հետ նաև դրանց անունները, և որպես հոգևոր և ապա շնչավոր կենդանիներ, բաժանելով երկու հակադիր աշխարհների վերնաշենքի մեջ՝ դրանք են խելքն ու գեղեցկությունը, գիտությունը իր գաղափարախոսական տեխնիկայով և արվեստը՝ իր ձևական տեխնիկայով։ Հունական արվեստը, ոչ ամբողջը, այլ միայն տեսանելին, ապրում է մինչև հիմա և դեռ երկար կապրի, քանի որ նրա մեջ մարմնավորված է ոչ միայն արվեստը այլև՝ գիտությունը, նրա մեջ և՛ գեղեցկություն կա, և՛ խելք, բայց, ըստ մտածողության տեխնիկայի, մինչև սպասումը ծավալված գծային ձեռնալեզվի ստանդարտացված խելքը: Մեր լրիվ նվաճումը, պրոլետարիատի պատվիրած նվաճումը՝ գիտության և նրա գաղափարախոսական տեխնիկայի ձուլումը արվեստին և նրա ձևական տեխնիկային՝ նույնպես հանդիսանում է խելքի և գեղեցկության միասնություն, բայց պրոլետարական մտածողության՝ դիալեկտիկա-մատերիալիստական խելքի: Դիալեկտիկա-մատերիալիստական մտածողությունը հաջորդող չունի, բայց չունի և ներփակում. նրա մեջ կան չսպառված հնարավորություններ