ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՐԴԱՑԱԾ ԼԵԶՎԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՍՄՈՒՆՔԻ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Ողջունում եմ և՛ մեծերին, և՛ երիտասարդությանը, ողջունում եմ Ադրբեջանի համալսարանին, շնորհապարտ լինելով լեզվի նոր ուսմունքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, ուսմունք, որի էպիզոդիկ դասընթացը կարդալու հրավիրված եմ ես, և ողջունելով, չեմ կարող չհաղորդել իմ ողջույնը մթագնելու ռիսկը, չեմ կարող չհաղորդել իմ վշտի զգացմունքը, երբ այստեղ կենդանի կերպով հառնում է պատկերն այն մադու, անխուսափելիորեն հառնում է վերհուշը այն մարդու մասին, որը համալսարանական միջավայրում, Լենինգրադից դուրս, առաջինն Ադրբեջանի համալսարանի նախկին պրոֆեսոր Վսեվոլոդ Բրոնիսլավովիչ Տոմաշևսկու, որ վախճանվեց սրանից մի երկու ամիս առաջ՝ Լենինգրադի համալսարանի ռեկտորի պատասխանատու պաշտոնում: Բարի հիշատակ նրան:
Թե ինչ է եղել ընկեր Տոմաշևսկին լեզվի նոր ուսմունքի համար ինձ և նրան հավասարապես հարազատ Լենինգրադի համալսրանում, մեր alma mater-ում, ով հետաքրքրվում է, հնարավորություն կստանա իմանալու այն ճառից, որ նվիրված է նրա հիշատակին և մտել է թվական անունների վերաբերյալ ներկայումս տպագրվող ժողովածուի հոդվածների շարքի մեջ, այսպես կոչված Թվական անունների այն խմբի կոլեկտիվ աշխատության մեջ, որ ներկայումս ԳԱ Հաբեթաբանական ինստիտուտի մի օրգանական մասն է և որի իդեոլոգներից և տեխնիկական աշխատողներից, հիմնադիր անդամներից մեկն էր հանգուցյալը: Նրա հիմնական վաստակը այն էր, որ նա փաստորեն հայտաբերեց, թե ինչպես կարելի է, չհրաժարվելով ոչ միայն հնդեվրոպական լեզվագիտության մինչև օրս էլ ակտուալ նվաճումներից, այլև մինչև անգամ նրա այն դրույթներից, որոնք ներկայումս ունեն միայն պատմական նշանակություն,- ինչպես կարելի