Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դաղստանի արհմիութենական խորհրդի նախագահի տեղակալ ընկ. Կոսիցինը (կամ Կոսնիցինը), Ադրբեջանը Դաղստանից շատ է առաջ գնացել, որ, ի դեպ, բնական է. Դաղստանսւմ հաշվվում է միայն 27.000 արհմիության անդամ, մինչդեռ Ադրբեջանական ՍՍՌ-ում 200.000-ից ավելի են։ Ապա չպետք է մոռանալ, որ Դաղստանը խոսում է 6 լեզվով և 33 բարբառով, որն առանձնապես դժվարացնում է կուլտաշխատանքի զարգացումը»։

Չգիտեի, թե հեղինակը բարբառ ասելով ինչ է հասկանում, կամ թե նա դաղստանյան բարբառներն ինչպես է զանազանում լեզուներից. ինձ հայտնի է, որ Դաղստանում կա ոչ պակաս քան 39 լեզու, որոնցով խոսողները չեն կարողանում հաղորդակցել միմյանց հետ: Բայց այնուամենայնիվ լավ է, որ սկսում ենք հիշել. «չպետք է մոռանալ», որ առանց լեզվի հարցը կարգավորելու կուլտ-աշխատանք կատարել չի կարելի: Իսկ սովետական հասարակայնության հիմունքները պահպանելով, կարելի՞ է վարել երկրի ինդուստրացման գործը առանց լեզվի հարցը կարգավորելու, իսկ մարդկության կուլտուրական նվաճումների ազգայնացման գործը կարելի՞ է արդյոք լայն զանգվածներին, իսկական բանվորներին և իսկական գյուղացիներին ներգրավելու գործում ռեալ հաջողությունների հասնել առանց լեզվի հարցը կարգավորելու: Եվ իսկապե՞ս կուլտուրական հաղորդակցման միջոցից կուլտուրական անջատման միջոց դարձող լեզվի այդ հարցը հրատապ ակտուալություն է հարնդիսանում միայն Դաղստանի համար, իսկ մնացած ռռեսպուբլիկաներում այն կամ արդեն լուծված է, կամ— որ ամենից ավելի կարևոր է— ճիշտ է դրված և ճիշտ լուծված։ Ձեզ եմ թողնում նմանապես չմոռանալ այդ և մտածել։

Երկրորդ անգամ եմ ելույթ ունենում ձեր հարազատ համալսարանում: Բայց կարծես թե մենք անջրպետ չենք ունեցել 1924 թվի իմ այստեղի ելույթից հետո անցած եռամյա ժամանակամիջոցում։ Մենք, կարծեմ, Ադրբեջանի գիտական աշխարհի հետ որոշ կապ ունեցել ենք, մեր կողմից գլխավորապես շնորհիվ իմ աշակերտ Ի. Ի. Մեշչանինովի աշխատանքների. ճիշտ է, Մեշչանինովը նախ և առաջ նյութական կուլտուրայի պատմագետ է, հատկապես Էլամի և արխայիկ Առաջավոր Ասիայի, բայց, նախ և առաջ, լեզվի նոր ուսմունքը բնավ էլ չի ընթանում իր մեթոդով երկնքի բարձունքում սավառնելով, նա նյութական