Այս էջը հաստատված է
Ն. Մառի անվան Լեզվի Ինստիտուտի Գիտ. խորհրդի որոշմամբ հրատարակված սույն հատորը պարունակում է սովետական խոշորագույն լեզվաբան Ն. Մառի ընդհանուր տեսական կարևորագույն աշխատությունները՝ «Լեզվի նոր ուսմունքը», «Լեզու և մտածողություն», «Պատմական պրոցեսի հարցը հաբեթական տեսության լուսաբանությամբ», որոնք մեծ զարկ կտան սովետական հայագիտությանը և շատ օգտակար կլինեն սովետական երիտասարդության, ուսանողության և ուսուցչության համար: Պետք է նշել նաև, որ առաջին անգամն է, որ Մառի աշխատությունները լույս են տեսնում հայերենով, տրվում է Մառի տերմինաբանության թարգմանության ճշտումը, որով և հարստանում է նաև հայոց գրական լեզուն: Տեքստը տպագրության համար պատրաստել են ընկ. ընկ. Գ. Սեվակը և Ս. Ղազարյանը:
Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի
Ն. Մառի անվան լեզվի Ինստիտուտ