«Հին և նոր հնագիտություն, հին և նոր կուլտուրա» վերնագրով։ Զեկուցումը, Մոսկվայում կազմակերպված թանգարանային աշխատողների կարճատև դասընթացների ունկնդիրների համար, վերաշարադրված ձևով ներկայումս լույս է տեսնում Գավառագիտական Կենտրոնական բյուրոյի „Краеведение“ հանդեսում „Значение и роль изучения нацменьшинства в краеведении“[1] վերնագրով։
Իսկ ինչ վերաբերում է հաբեթական նժույգներին, ապա սկզբից ըստ ցեղերի բաշխված այդ ձիերի, ինչպես և թանկագին մետաղների անունները հանդիսացան միևնույնը Ճապոնիայից և Կորեայից սկսած Արևելքում, ընդգրկելով Կովկասը և Առաջավոր Ասիան, մինչև Պիրենեյան թերակղզին Եվրոպայի արևմտյան ծայրին գտնվող ժողովուրդների տրամադրության տակ: Մի աշխատություն, որ լույս է տեսել «ԳԱ Զեկույցների» մեջ, հենց այդպես էլ վերնագրված է „Берская ‘лошадь’ от моря и до моря“[2] այսինքն՝ Խաղաղական оվկիանոսից մինչև Ատլանտյանը, և այդ նյութականորեն կոնկրետ ընդգրկումը տնտեսական հասարակական շինարարության զարգացման զուտ լեզվական տվյալների, միայն ֆիզիոլոգիապես պարզաբանող կարծես թե բացառապես վերացական հնչյունային երևույթների և նրանց՝ հանրորեն ոչնչով չամրապնդվող նորմաների բազայով, մի ընդգրկում, որ ներառել էր և չինարենը, ներկայումս ընդյալնվում է հարավ-աֆրիկյան բնակչության՝ հոտենտոտների լեզվի ներառումով. այս վերջինն արդեն լեզվի նոր ուսմունքի նվաճումն է:[3]
Իսկ ինչ կապ ունի այս ամենը ադրբեջանական լեզվի հետազոտության ակտուալ խնդրի, և դրա հետ միասին տաճկական լեզուների պրոբլեմի վերանայման և լուծման հետ, որքան միայն, ինչպես առաջ էր թվում, ծագումնաանորեն կապված են նրա հետ։ Իսկ ես կտամ հանդիպական հարց. «Պատահական է արդյոք իմ երկրորդ անգամ ելույթ ունենալը ձեր հայրենի համալսարանում»: Ես չգիտեմ։ Պատասխանել կարող է միայն համալսարանական աուդիտորիայի վերաբերմունքը դեպի մեր ընդհանուր