Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք մինչև այժմ նշանակված են եղել որպես աքսորի վայրեր կամ դատապարտված են որպես գաղութային և «անդրածնային» ռայոնները պասիվորեն նյութ մատակարարելու մայրերկրյա շինարարություններին, լինելու մի տեսակ թնդանոթի միս ապագա կուլտուրայի ստեղծման, ինչպես այդ կուլտուրան պլանավորված և կառուցվում էր մինչև Հոկտեմբերյան ռևոլուցիան։ Եվ ապագա համաշխարհային միասնական լեզվի վերաբերյալ այս նոր, բնավ ոչ երազներով, այլ լուրջ կատարելապես ու զգոն մտորումներով մենք վերստին դառնում ենք հաբեթական տեսությանը, լեզվի վերաբերյալ նրա ընդհանուր ուսմունքն իմանալու էական անհրաժեշտությանը։ Այս բոլորովին չի նշանակում, թե մենք մոռանում ենք արհեստական միջազգալին լեզուներ ստեղծելու վաղուցվա փորձերը, այնպիսի արհեստական միջագգային լեզվի գոյությունը, ինչպիսին է հանրայնորեն առաջադիմող էսպերանտոն, ինչպիսին է վերջին տարիներս մեծ հետազոտական ակտիվություն դրսեվորող իդո լեզուն։ Այս բնավ չի նշանակում, թե մենք երես ենք դարձնում նրանցից, ինչպես guantité néglige-able-ից, այսինքն - ‘արհամարհելի մեծություններ’-ից, երևույթներից, որոնք արժանի չեն ուշադրության: Ընդհակառակը, մենք ժամանակին կվերադաոռնանք այդ լեզուներին, նրանց հարցն առանձին կշոշափենք։ Բայց հիմա խոսքն այլ բանի մասին է:

§ 3. Բանն այն է, որ ըստ հաբեթական տեսության, մարդկությունը չի սկսել միասնական լեզվից, այլ ընթացել է և ընթանում է դեպի ամբողջ մարդկության միասնական լեզուն։ Հաբեթական տեսությունը պարզում է մուտացիոն (վերասերական) կարգի այլ էվոլյուցիայի ուղիները, սիստեմների հաջորդականության շարքը, և մեզ միասնական լեզվի ապագա տիպին մոտեցրած և մոտեցնող յուրաքանչյուր նոր տիպոլոգիական սիստեմի տեխնիկան: Ինքնին հասկանալի է, որ շատ և շատ հազարամյակների ընթացքում անցած այս ճանապարհին մարդկությունը ծախսել է հսկայական չափով աշխատանք և կան ապշեցուցիչ նվաճումներ, որոնք շատերին, հատկապես գիտնականների շրջանից շատերին, չգիտես նրանց խառնվածքի թե տրամադրության պատճառով, թվում են հեքիաթ կամ որ միևնույնն է՝ վստահության անարժան հրաշք: Բայց մարդկությունը