լեզուն, այլ արդիականության համար իր տեխնիկայով իր դարն անցրած գրավոր մեռածը։
§ 4. Հապա ինչպե՞ս վարվեր, երբ անմիջական ստեղծագործական գործոնները մեզ շրջապատող բնության մեջ չեն, նրա արտադրողական ուժերից, մեր ներքին բնությունից, մեզանից դուրս, երբ նրանք միայն հասարակայնության մեջ են, իսկ հասարակայնության ստեղծագործական գործոնները, ինչպես մեզ ուզում են հավատացնել, հաշվառելի չեն։ Սակայն իսկապես այդպես է իրերի դրությունը։
Կանգ չեմ առնի զուտ հասարակագիտական մասնագիտության կողմի վրա։ Որքան ինձ հայտնի է, մինչև մարքսիզմը այստեղ նույն անիմանալիությունն էր տիրում։ Այս խնդրում վճռական խոսքը հենց մարքսիստներին էլ պատկանում է, որոնց մոտ, սակայն, լեզվի ուսմանքն էլ այն քիչ բանով, որ նրանք լուսաբանել են լեզվի բնագավառում համարյա բացառապես ծագման հարցում, մինչև մանրամասները արդարանում է հաբեթաբանության լեզվաբանական անկախ որոնումներով: Սակայն արդյո՞ք իսկապես անկախ ուղիներով, եթե հաբեթական տեսության մեթոդը, նրա համար անիմանալի կերպով, մարքսիստական դուրս եկավ: Մարքսիստ մտածողների կամ մարքսիստ ճանաչված լեզվաբանների և հաբեթական տեսությամբ սահմանած դրույթների և փաստերի զարմանալի զուգադիպումների մասին խոսք կլինի ընդհանուր դասընթացի հատուկ պարագրաֆում: Նույն տեղում կխոսենք կարծիքների զուգադիպումների մասին իդեալիստական մտածողների հետ, այսպես օրինակ՝ նորկանտական Կասսիրերի և նույնիսկ հնդևրոպաբանների հետ, այդպես մասնավորաբար Շուխարդտի հետ, էլ չենք խոսում այդ զուգադիպումների պատահական կամ մակերեսային բնույթի մասին և չենք մոռանում, որ նման մտքերի հեղինակ-լեզվաբանները, մասնավորապես և Շուխարդտը բնավ էլ տիրապետող լեզվաբանական դպրոցի արտահայտիչներ չեն:
Մեր առարկայի, լեզվի վերաբերյալ կարդինալ հարցը հատկապես ծաղկման պրոբլեմի դրվածքում կախված է ամենից առաջ ներքին հասարակական գործոններից: Ահավասիկ այստեղ է, որ մենք արմատական տարաձայնության մեջ ենք հին լեզվագիտական դպրոցի՝ հնդևրոպականի հետ: Նրա համար հասարակայնության ստեղծարար գործոնները իսկապես հաշվառելի չեն՝ նախ և առաջ սուբեկտիվորեն, հենց այն պատճառով, որ լեզվի