Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խմբի, մյուս կողմից նաև մոնղոլական խմբի համար,- այդ բոլորը շնորհիվ չուվաշերենին (ուգրա-ֆիննական ոչ թե թյուրքական լեզուների խմբից հետո է, ինչպես դուրս էր եկել գերմաներեն հրատարակության մեջ, այլ այլ նրանից առաջ, երբ նրանց բոլորից առաջ, կարծես թե ալդանական սիստեմի նախադռանը կամ ծագման արշալույսին չուվաշերեն լեզուն, որ ճանապարհ բացեց դեպի ալդանյան սիստեմի բոլոր երեք տեսակի լեզունեը, հատկապես ուգրա-ֆիննական և թյուրքական խմբերի լեզուները, որոնցից վերջինի հետ նա, չուվաշերեն լեզուն, բացի դրանից ունի հատուկ անկախ կապեր);

6. Ավելի ցած, աջից, բնի հասակից հետ մնացած մի ճյուղ, այսպես կոչված քամական «ընտանիքն» է, այսինքն՝ քամական լեզուների սիստեմը, որը իբրև սեմական ընտանիքի լեզուների հետնագույն ավանդ ձևաբանորեն դրսևորում է կցական և առավել ևս սինթետիկ բնույթ, այսինքն՝ հաբեթական լեզուներից այնպիսիների տիպաբանորեն զարգանալու բնույթը, որոնք հարում են աբխազական տիպին, իսկ հաբեթական լեզուների շրջանից դուրս քամ. խմբի հիմնական շերտը, հարում է ալդանյան սիստեմին։

7. Է՛լ ավելի ցած լեզուների սինթետիկ, անջատական վիճակն է, որ բուն հաբեթականների մեջ վերապրուկորեն ներկայացնում են աբխազական տիպի լեզուները, դա լեզուների ուրանյան սիստեմն է։

Այս ծննդաբանական ծառի վրա հատուկ տեղեր պետք է հատկացնել չորս լեզվի. 1) երկու հիբրիդ կամ, ավելի ճիշտ, իրենց հիմքում ավելի շուտ հաբեթականությունից դեպի պրոմեթեիդականության (այսպես կոչված հնդեվրոպականության) անցնող տիպերի, մեկը Կովկասում՝ Հայաստանի երկու լեզուներից մեկի և մեկը Բալկաններում՝ ալբաներեն, և 2) հաբեթիդիզմից դեպի ալբանիզմը (այսինքն ուրալա-ալթայիզմը) անցնող երկու տիպերի Կովկասում՝ Հայաստանի զույգ լեզուներից ժողովրդականին և Վոլգայի գետեզերքում առանձնակի կանգնած չուվաշերենին, որն իր հիմքում նույնպես հիբրիդ չէ, այլ անցողիկ մի տիպ, բայց դրսևորում է ֆիննական լեզուների հետ ընդհատված խաչավորման նշաններ և արդիականությունը նրան գտել է մի շրջանում, երբ տեղի էր ունենում ներգործության արդեն պատմական կարգի երկու պրոցեսի պայքար միջին դարերից