Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հինգ նոթեր:[1] Դեռևս հիշյալ առաջին հայտարարության մեջ հաբեթական լեզուների և չինարենի հարաբերության մասին մենք ասել ենք, «Երկար պրպտումների միջոցով հաջողված հոլովական վերջավորության հնէաբանական բացատրությունը, ինչպես պարզվեց, իր հաստատումն է գտնում այդ ձևական երևույթի այն փաստացի դրության մեջ, որ նա ունի չինարեն դասական գրական լեզվում, որտեղ այդպիսին, այն է, հայցակ. հոլովը մենք գտնում ենք սինթետիկ կառուցվածքից դեպի կցական ընթացող այն անցողիկ վիճակում, որին մենք հասցրել ենք մեր պրպտումները այդ հարցում միայն երկարատև աշխատանքի և խոր թափանցումով ձեռնարկած հնէաբանական պեղումների հետևանքով ինքնուրույն և ֆունկցիոնալ բառերի սեմանտիկայի մեջ,— բառեր, որոնք հաճախ վերածված են օժանդակ մասնիկների՝ մերթ վերջածանցների, մերթ նախածանցների»։ Եվ ապա դարձյալ. «Հաբեթական տեսության հնէաբանական նվաճումների զուգադիպությունը իրերի անվիճելիորեն փաստացի դրությանը չինարենում այնքան ապշեցուցիչ է, որ այդ նշելով մամուլում ի տեղեկություն մարդկային լեզվի էվոլուցիայի վերաբերյալ մեր պրպտումներին հետևեղների, չեմ կարող դիտված փաստի անսպասելիության մեջ չտեսնել մի ավելորդ ապացույց այն ռուտինայի կորստաբերության, որը գիտական մեթոդի տեսքով քողարկվելով՝ մեր լեզվաբանական հետազոտական աշխատանքներին ընթացք է տալիս՝ շահագրգռված մասնագետներին միմյանցից կատարելապես կտրված, ընդնմին անտեղյակ պահելով հնէաբանորեն բացառիկ կարևոր մի լեզվից՝ չինարենից, առանց որի անմիտ է, համարձակվում եմ պնդել, ընդհանուր լեզվագիտության ճիշտ դրվածքը թե որպես հետազոտության առարկայի, թե որպես դասավանդման առարկայի»։ Չինարենի և լեզվի հնէաբանության վերաբեբյալ հետագա հատուկ հեդվածներում մենք կանգ ենք առնում առանձին փաստերի վրա, որոնք, անկախ ներկա դասընթացի, այն է՝ ընդհանուր լեզվագիտության առարկայի շահերից, լույս են սփռել և շարունակում են

  1. Այդ հոդվածները հետևյալներն են. 1. Яфетическая теория и семантика китайского языка (ДАН—В, էջ 34), 2. Китайский язык и палеонтология речи I. 'Глаза' и ‘слезы’.‘Глаза’ космические—‘солнце’ и ‘луна’. II. Числительное; ‘два’ и глагол ‘считать’. III.‘Дуб’→‘хлеб’, и ’дерево’; IV. ‘Рыба’←‘вода’ V. Берская ‘лошадь’, от моря и до моря [ДАН 1929, էջք 93—96, 109—212, 129—132].