Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ֆունկցիաները դարձվածքի մեջ որոշում են նրանով, թե բառերն ինչպես են դասավորվում, այսինքն՝ նրանց դասավորման կարգով և ոչ թե նրանցից ամեն մեկի ձևով, որպիսին չունեն այդ սիստեմի լեզուները, և այդ պատճառներով էլ այն կոչվում է նաև անջատական (ամորֆ), այսինքն՝ անձև։

Լեզվի անջատական կամ սինթետիկ սիստեմին տրամագծորեն հակադիր սիստեմ է թեքական լեզուների սիստեմը, որոնց մեջ բառերի փոխհարաբերության որոշումն ամբողջովին փոխադրվում է նրանց ձևավորվածության վրա, այնպես որ ամեն մի բառ նորմալ կերպով իր մեջ կրում է երկու կարգի նշանառություն— մեկ իմաստը առարկայի արտահայտումն է առանց որոշելու ժամանակն ու տարածությունը, առանց մատնանշելու նրա կապերն ուրիշ առարկաների հետ, մյուս իմաստը՝ հենց այդ վերաբերությունների, այսինքն՝ այդ բառով արտահայտած առարկայի վերաբերությունը դեպի այլ առարկաներ, ոչ միայն տարածության, այլև միաժամանակ և՛ տարածության և՛ ժամանակի նկատմամբ եղած վերաբերությունների արտահայտումն է։ Առարկայի վերաբերությունը տարածության նկատմամբ որոշ ժամանակներից, հնչական լեզվի համար վաղ ժամանակներից սկսած վերաբերությունն է դեպի անձնավորությունները կամ անձնավորվող առարկաները. կյանքում դա հասարակության անդամների ստատիկ փոխհարաբերության արտահայտությունն է, լեզվի մեջ համապատասխանորեն՝ նախադասության անդամների փոխհարաբերությունները։ Նախադասությունը մի որոշ միտք է՝ արտահայտված հասկացություններ ու պատկերացումներ ազդանշող բառերով, մի միտք, որ տվյալ դարձվածքի բառերի փոխհարաբերություններում արտահայտում է առարկաների փոխհարաբերությունները, և երբ այդ փոխհարաբերությունները իրենց ձևական արտահայտությունն են գտնում հատկապես այդ նպատակով կատարվող բառերի փոփոխությունների մեջ, այդ այն է, որ քերականության մեջ կոչվում է հոլովում, և դրան հասնում են ոչ միայն առարկաների փոխհարաբերությունների արտահայտումով, այլ այդ առարկաները նշանակող բառերի համաձայնեցվածությամբ, ինչպես որ կյանքում համաձայնեցված են ամեն մի արտադրական կազմակերպության անդամները։ Դարձվածքի մեջ տեղի է ունենում մեկ կատեգորիայի բառերի ձևական համաձայնեցումը մեկ ուրիշ կատեգորիայի բառերի հետ։ Ինչպես տեսնում եք, մինչև իսկ հոլովման մեջ բառի,