այլև վերականգնել պատերազմի հասցրած հսկայական տնտեսական վնասները:
Կրթաիրավական հարաբերությունների նախագծման ժամանակ օրենսդիրը չի կարող կտրվել իրական կյանքից, թեև մինչև իրավական կարգավորումն անկախ է դրանից: Կրթական հարաբերությունների տրամաբանությունը, ընդհանուր առմամբ, որոշում է իրավական կարգավորման սահմանները, որոնցից դուրս գործող իրավունքը վերածվում է հակադրության՝ կամային, սուբյեկտիվ՝ հանգեցնելով ոչ արդյունավետ վիճակի: Այդ պատճառով իրավական հարաբերություններ մոդելավորելիս, ինչպես գտնում է Յու. Գ. Տկաչենկոն, անհրաժեշտ է հաշվի առնել հասարակական հարաբերությունների կառուցվածքը, որը «պետք է բերի ինչպես իրավունքի և պարտականությունների փոխադարձ կապի, այնպես էլ սուբյեկտների գործունեությունը ղեկավարող մեխանիկական իրավունքների և պարտականությունների տրամադրման» (67. էջ՝ 145):
Համապատասխանաբար, մինչ կրթական իրավահարաբերությունների բովանդակությունը բացահայտել փորձելը, անհրաժեշտ է նախապես դիտարկել դրանք որպես հասարակական հարաբերությունների բնույթ (առանձնահատկություն), որոնք կյանքում մշակվում և հղկվում են մանկավարժական գործընթացի բովանդակության և նպատակների հաշվառմամբ՝ նպատակ հետապնդելով առավել արդյունավետ ճանապարհով ապահովելու յուրաքանչյուր սովորողի որակյալ կրթություն ստանալը: Չնայած կրթական հարաբերությունների մեծ մասը կարգավորվում են իրավունքով և հանդես գալիս որպես իրավահարաբերություններ, բայց և այնպես, նրանց սոցիալական բովանդակության ուսումնասիրումը անհրաժեշտ փուլ պիտի ընդունել կրթական իրավունքի առարկայի առանձնահատկության ճանաչման ճանապարհին:
Կրթական (մանկավարժական) հարաբերությունների կառուցվածքը առավել չափով լուսաբանված է Վ.Ի. Շկատուլլայի «Կրթական իրավունք» աշխատանքում (68. էջ՝ 27-33): Նրա կարծիքով, այդպիսի հարաբերությունները բաղկացած են 15 բաժիններից՝
1. կրթության պայմանագիր,
2. բովանդակային պահի որոշում (ուսուցման չափեր, սահմաններ),
3. ուսուցման գործընթաց,
4. ուսումնական աշխատանքի կազմակերպում,
5. գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատում,
6. սովորողների նկատմամբ պահանջների հաստատում,
7. դաստիարակության գործընթաց, (սովորողների կողմից տվյալ հասարակության մեջ ընդունված վարքագծի յուրացում)
8. կրթության մասին փաստաթղթի տրամադրում,
9. ուսուցման, ուսումնական աշխատանքի արդյունքների որոշում,
10. ուսուցման պայմանների որոշում,
11. ուսուցման որակի որոշում,
12. ուսուցման կարգապահություն,
13. ուսուցման ժամանակի որոշում,
14. ուսուցման գործընթացում հանգստի ժամանակի որոշում,
15. պետական կրթական չափորոշիչների հաստատում, փոփոխում և կիրառում:
Վ. Ի. Շկատուլլայի առանձնացրած կրթական (մանկավարժական) հարաբերությունների կառույցահատվածներից /բլոկներից/ յուրաքանչյուրն էլ իր հերթին կազմված է այս կամ այն հարաբերությունների միագումարից (ամբողջությունից): Այսպես՝ ուսումնական աշխատանքի կազմակերպման մեջ են մտնում ուսուցման ձևերի, պարապմունքների տեսակների ընտրության հետ կապված հարաբերությունները, սովորողների տնային հանձնարարությունների, պարապմունքների նախապատրաստման, ուսումնառությունից հետ ընկնող սովորողների հետ լրացուցիչ աշխատանքների կազմակերպումը: Ուսուցման կարգապահության մեջ են մտնում սովորողների և մանկավարժների իրավունքների, պարտականությունների, պատասխանատվության որոշման և դրանց ընդարձակման չափերի հետ կապված հարաբերությունները, որոնք կիրառվելու են համապատասխան կրթական հաստատություններում և այլն:
Գնահատելով Վ. Ի. Շկատուլլայի դերը ուսումնական գործընթացի մանրամասն նկարագրության