երկրորդ, ժամանակի ընթացքում, ուսումնական հաստատությունների սուբյեկտների մասնակցությունը կրթական իրավունքի և կրթական օրենսդրության կատարելագործման գործում առավել կընդլայնվի:
Կրթական գործընթացի նշված բաղադրիչների հաստատումն ու ամրապնդումն իրականանում է ՀՀ օրինաստեղծ գործունեության գործընթացում: Միայն իրավաստեղծ գործընթացում են իրականանում ուսուցման որակի որոշումը, հանրագումարային ատեստավորման կանոնները, ուսուցման և հանգստի ժամանակը, պետական կրթական չափորոշիչների հաստատումն ու փոփոխումը:
Վ.Ի. Սիրիխը գտնում է, որ օրինաստեղծությունն ու իրավաստեղծությունը ձևավորում են կրթական հարաբերությունների նորմատիվ-իրավական ղեկավարման ինքնուրույն փուլ, որը նախորդում է իրավունքի նորմի իրականացման փուլին և չի կարող նրանում ընդգրկվել: Համապատասխանաբար, կրթության ոլորտում իրավունքի նորմերի հաստատման հետ կապված պետական իշխանական մարմինների նորմաստեղծ գործունեությունը չի կարելի դիտարկել որպես իրավունքի նորմի իրականացման փուլում առաջացող կրթական (մանկավարժական) հարաբերությունների բաղադրամաս: Ոչ մանկավարժական աշխատակազմը, առավել ևս սովորողները, չեն կարող զբաղվել իրավունքի նորմերի ընդունմամբ և հաստատմամբ: Հայաստանում զանգվածային շահեր ներկայացնող օրենքների նախագծերը ընդամենը դառնում են հանրային քննարկման առարկա: Թե՛ ուսուցիչները և թե՛ դասախոսները կրթության մասին օրենքների տարբեր հոդվածների վերաբերյալ առաջարկություններ կատարելու նախաձեռնողականության ցուցաբերումը չի ենթադրում, որ դրանով նրանք դառնում են օրինաստեղծ գործունեության մասնակից: այս հարցն այնքան հիմնավոր է, որ չարժե սրա մասին բերել այլ հիմնավորումներ:
Սակայն սա չի ենթադրում, որ մանկավարժները կամ դասախոսները միայն կրթության վերաբերյալ օրենսդրական նորմերը իրացնող կամ կիրառող են: Կրթության ոլորտի բացթողումների, կրթական չափորոշիչների, դասագրքերի որակի կամ ատեստավորման արդյունքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներով արվող քննադատությունները դրդում են պատասխանատու այրերին՝ դրանց անընդհատ կատարելագործմանը, ինչպես նաև գնահատման մեթոդաբանության փոփոխությունների և ուրեմն, կրթական հարաբերությունների մասնակիցների պատասխանատվության չափերի ուժեղացման:
Այսպիսով, Վ. Ի. Շկատուլլայի առաջարկած կրթական (մանկավարժական) հարաբերությունների համակարգը որոշակի հստակեցման և ճշգրտման կարիք ունի:
Միևնույն ժամանակ կրթական հարաբերությունները պետք է հստակորեն և հետևողականորեն տարբերակեր առաջին հերթին, կրթական իրավունքի առարկան կազմող աշխատանքային, ընդհանուր կառավարման և այլ հարաբերություններից, երկրորդ հերթին, մանկավարժի և սովորողների միանձնյա, առանց կոնկրետ իրավահարաբերություններ ընդգրկվող գործունեությունից:
Կրթական հարաբերությունների մեջ անժխտելիորեն մտնում է մանկավարժական գործընթացի շրջանակներում մանկավարժի և ուսանողների փոխազդեցությունը, քանի որ հենց այս հարաբերություններն են ապահովում կրթության ոլորտում վերջնական նպատակների իրականացումը: Մանկավարժը, օգտագործելով դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաներ, հնարներ և մեթոդներ, իրականացնում է սովորողների կրթությունն ու դաստիարակությունը նրանց նկատմամբ, ովքեր մանկավարժի հետ շփման գործընթացում ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ, տիրապետում հմտությունների, ձևավորվում որպես անհատականություն: Նմանատիպ շփման գործընթացում մանկավարժը և սովորողները, ինչպես նաև հասարակական հարաբերությունների այլ մասնակիցները, հանդիսանում են որոշակի իրավունքների և պարտականությունների կրողներ:
Առաջին հայացքից այս կամ այն հարցը կարող է թվալ կառավարման գործընթաց, սակայն անվերապահորեն պետք է պնդել, որ կրթական գործընթացի կառավարումը խիստ տարբերվում է կառավարման մյուս տեսակներից, և այստեղ չեն գործում կառավարման դասական մեթոդները: Այժմ դպրոցը կամ ուսումնական այլ հաստատություն չի կառավարվում, ինչպես առաջ՝ զորանոցային