Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է պետական պատվեր՝ ըստ մասնագիտությունների և ուսումնական հաստատությունների։

Բարձրագույն ուսումնական հաստատությունը ՀՀ կառավարության կողմից իրեն հատկացված ընդունելության ընդհանուր տեղերի շրջանակներում կարող է ձևավորել ուսանողական համակազմի անվճար և վճարովի չափաքանակներ՝ յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսելով անվճար ուսուցման տեղեր՝ առնվազն տասը տոկոսի սահմաններում:

Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին փոխհատուցում է ուսման տարեկան վարձը՝ հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը:

Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների:

«Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 17-ի 5-րդ մասին համապատասխան՝ սովորողները կարող են անվճար օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցել գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին և սիմպոզիումներին:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ սովորողները ՀՀ գործող օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ստանալ սահմանված չափի, ներառյալ անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական նպաստ: Նույն օրենքի հոդվածի 11-րդ, 12-րդ և 14-րդ մասերով ուսանողն իրավունք ունի նաև՝

  • ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, գտնվել արձակուրդում՝ ոչ պակաս, քան յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ,
  • հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով հանրակացարանում ստանալ համապատասխան տեղ,
  • ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալ բարոյական և (կամ) նյութական խրախուսանք՝ ՀՀ օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով:

Սովորողների համար սոցիալական պաշտպանության ինստիտուտներն առավելապես գործում են պետական հաստատություններում, թեև սահմանված արտոնությունները պետք է տրամադրեն նաև մասնավոր բուհերը: Սակայն նման արտոնությունների տրամադրման համար պետական բյուջեի միջոցներից չփոխհատուցվելու պատճառով, մասնավոր բուհերում տվյալ դրույթները ոչ միայն չեն գործում, այլև, գործելու դեպքում անգամ, փոխհատուցում չեն ստանում, ինչը հակասում է համընդհանրության սկզբունքին:

Սովորողների համար մի շարք սոցիալական պաշտպանության արտոնություններ և երաշխիքներ սահմանող իրավական նորմերի չգործելը փաստում է այն մասին, որ իրավական ինստիտուտները չեն կարող բաղկացած լինել միայն նորմերից, որոնք նախատեսված են համապատասխան սոցիալական արտոնություններից և երաշխիքներից: Մեր կարծիքով, կրթության տարբեր աստիճանների մասին ՀՀ օրենքները պետք է սահմանեն նաև սովորողների սոցիալական պաշտպանության չափերը, ներառելով դրանց իրացման մի շարք մեխանիզմներ /կարգեր/, որոնք կախված չպետք է լինեն գործադիր մարմինների իրավաստեղծ կամքից:

Այսպիսով, սովորողների սոցիալական պաշտպանության իրավական ինստիտուտների համակարգն օրգանապես /բնակազմապես/ լրացնում է սեփական կրթական հարաբերությունները, որոնք չի իրականացնում սեփական կրթական հարաբերությունների ինստիտուտների համակարգը և մտնում են կրթական իրավունք առարկայի մեջ: Այսպիսի եզրակացության կայացման օգտին են վկայում հետևյալ փաստերը.

1. Սոցիալական պաշտպանության ինստիտուտների համակարգը սովորողների իրավական