Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդհանուր առմամբ, սոցիալական միջավայրի հետ իր փոխազդեցության, նյութական, տեղեկատվական, մարդկային և այլ տիպի ռեսուրսների փոխանակման մեջ: Կրթության ոլորտը իր տարրերի և բջիջների մեջ ընդունում, մեկնաբանում, մոդելավորում և տարածում է ամբողջ հասարակությունում և բնության մեջ ընթացող գործընթացները՝ վերադարձնելով դրանց նույն այն մարդկային ռեսուրսները և տեղեկատվությունը, որն արդեն միջնորդավորված է դրա (կրթության) ազդեցությամբ:

Կրթությունը նաև չհավասարակշռված համակարգ է, որովհետև կրթության մեջ մշտապես և օբյեկտիվորեն տեղի է ունենում իր բաղկացուցիչ տարրերի ներքին բազմազանության և բովանդակության ու բնույթի փոփոխականության աստիճանի մեծացում: Միևնույն ժամանակ, կրթությանը բնորոշ է նաև նորարարական գործընթացներին հակազդող անշարժության, կայունության, պահպանողականության որոշակի աստիճան: Նորի և հնի այդպիսի հակասությունները կարող են «աճել, հասունանալ» մինչև տարբեր աստիճանի սրության և տևողության, որը կարող է հանգեցնել բախումների /կոնֆլիկտների/, ինչի հետևանքով կրթությունը բնորոշվում է նաև որպես անկայուն համակարգ: Բայց հենց այդ անկայունության, անհավասարակշռվածության պատճառով էլ այդպիսի համակարգն ընդունակ է ինչպես ինքնազարգացման, այնպես էլ ինտեգրվելու այլ սոցիալական համակարգերի, դրանց տարրերի և գրանցում ընթացող գործընթացների հետ:

Կրթությունը ոչ գծային համակարգ է: Կրթության այդ սահմանը դրսևորվում է իր ոչ միանշանակ բնույթի մեջ չնայած իր հայտնի կայունությանը: Կրթության համակարգի ոչ գծային լինելը դրսևորվում է մասնավորապես այն բանում, որ դրա առանձին բաղադրամասերը և տարրերը կարող են գործառնել և զարգանալ այլ տեմպերով, այլ ուղղություններով, քան ողջ հասարակությունն ամբողջությամբ վերցրած: Դրա օրինակ կարող է լինել, օրինակ, տարիներ առաջ ՀՀ գործադիր մարմինների մի մասի, առաջին հերթին, կրթության կառավարման տարածքային մարմինների կողմից միասնական պետական քննության /ՄՊՔ/ ներդրման և փորձարկման արդյունքների չընդունումը: Ամեն տարի միասնական պետական քննության անցկացման ավարտին լինում են տարատեսակ բողոքներ, որոնք տարեցտարի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը փորձում է շտկել: Սակայն եղել են նաև դեպքեր, երբ նախարարությունը այս կամ այն հարցի վերաբերյալ, ճնշումներին չդիմանալով, գնացել է որոշակի զիջումների:

Նկատի ունենալով, որ կրթությունը որպես բարդ սոցիալական համակարգ, մանկավարժական բուհերում ուսումնասիրվում է «Կրթական համակարգի կառավարում» ուսումնական առարկայի կողմից, տվյալ դեպքում կսահմանափակվենք միայն երկու վերապահումներով:

Առաջին հերթին, կրթության համակարգային բնույթը պայմանավորվում է տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ սոցիալական ենթահամակարգերի հետ ունեցած սերտ կապերով, դրա համար, կրթության համակարգի կազմի, կառուցվածքի և հարաշարժի տարբեր տեսանկյունների (տվյալ դեպքում իրավական) հետազոտումը օրինաչափորեն ենթադրում է անդրադառնալ այլ սոցիալական ենթահամակարգերի քանակա-որակական և կառուցվածքա-հարաշարժ բնութագրիչներին:

Երկրորդ, որպես սոցիալական համակարգ կրթությանն անդրադառնալը տրամաբանորեն ենթադրում է «կրթության համակարգ» («կրթական համակարգ») հասկացությունը ընդգրկող երևույթի վերլուծություն: Տվյալ հասկացությունը և դրանում արտացոլված երևույթների համալիրը հանդիսանում են վերը նշված այդ «կրթական համակարգի կառավարում» ուսումնական առարկայի ինքնուրույն առարկա, որը տվյալ պահին հնարավորություն է տափս սահմանափակվել կրթության համակարգի հիմնական գծերի և հասկացության կարճ բնութագրությամբ:


7.1.4.3. Կրթության համակարգի կազմը և հասկացությունը (կրթական համակարգ), տեսական տեսանկյունը

Ցանկացած գիտական, այդ թվում և իրավական առարկայի մեջ օգտագործվող սահմանումները դասակարգվում են ամենատարբեր հիմքերով՝ կախված անցկացվող հետազոտության