Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շահերն են կրթության աշխատողների համար առանձնացվում որպես երաշխիքներ, դրանք կարող ենք բաժանել՝

  • սահմանադրական երաշխիքների,
  • սոցիալական իրավունքների և երաշխիքների,
  • աշխատանքային իրավունքների,
  • կրթական /մասնագիտական/ իրավունքների և ազատությունների /ուսուցչի ուսուցանելու և դաստիարակելու մեթոդիկաների, ուսումնական ձեռնարկների, դասագրքեր ընտրելու, սովորողների գիտելիքների գնահատման մեթոդների ազատությունների/, և այլն:

Մանկավարժական աշխատողների խմբերի /կատեգորիաների/ ընդգրկման աստիճանից կախված կարելի է առանձնացնել՝

  • ընդհանուր երաշխիքներ, որոնք վերաբերում է բոլոր մանկավարժական աշխատողներին,
  • հատուկ երաշխիքներ, հատուկ դպրոցներում աշխատողների, զուտ մանկավարժական աշխատողների իրավունքներ և ազատություններ /ուսուցչի ուսուցանելու և դաստիարակելու մեթոդիկաներ, ուսումնական ձեռնարկների, դասագրքերի և նյութեր ընտրելու ազատություններ, սովորողների գիտելիքների գնահատման մեթոդներ և այլն:
  • նորմատիվ ամրագրման բնույթից կախված, երաշխիքները կարող են լինել իմպերատիվ, այսինքն՝ անվերապահորեն կատարման ենթակա, և երաշխավորական բնույթի:

Առաջինի օրինակ են ՀՀ օրենքներով սահմանված երաշխիքները, որոնք պարտադիր են թե՛ պետության և թե՛ ուսումնական հաստատությունների ղեկավարների համար:

Երաշխավորական երաշխիքները, որպես կանոն, ամրագրված են միջազգային իրավական ակտերով /օրինակ՝ ԱՄԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի երաշխավորությունները/:

Իրավաբանական երաշխիքները կարող են լինել անգամ ըստ անձնական բնույթի գործողության: Սրանով պայմանավորված երաշխիքները կարող են լինել ուղղակի և միջնորդավորված:

Մանկավարժական աշխատողների ուղղակի իրավաբանական երաշխիքների և օրինական շահերի օրինակ կարող է հանդիսանալ «Կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված մանկավարժների՝ կազմակերպություններում միավորվելու իրավունքը:

Մյուս չափանիշը միջազգային իրավունքներով սահմանված և դրանցից որոշների հայկական օրենսդրության մեջ ներառված իրավաբանական երաշխիքներն են:


9.2.3.2. Ուսուցիչների միջազգային իրավական երաշխիքները

Ժամանակակից պայմաններում միջազգային իրավունքի դրույթների մասին գիտելիքները և դրանց ճիշտ օգտագործումը հատուկ նշանակություն ունի միջազգային համագործակցության ամբողջական իրացման, մանկավարժական իրավահարաբերությունների կողմերի օրինական իրավունքների պաշտպանության գործում:

Ուսումնական ձեռնարկի 13-րդ բաժնում միջազգային կրթական իրավունքի հարցերը կքննարկվեն ավելի մանրամասնորեն, այդ պատճառով էլ այս դեպքում կսահմանափակվենք այն փաստաթղթերով, որոնցում նախապես դիտարկված են ուսուցիչների հիմնական երաշխիքները: Դիտարկենք «Ուսուցիչների դիրքի մասին» Հանձնարարականը, որի դրույթներին ծանոթանալով կարող են կողմնորոշիչ հանդիսանալ հետագայում «Կրթության մասին» կամ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելիս:

«Ուսուցիչների դիրքի մասին» Հանձնարարականում կարմիր թելով անցնում է համաշխարհային հանրության կողմից կրթության զարգացման գործում մանկավարժական աշխատողների որակավորման, վարպետության և նրանցից յուրաքանչյուրի մարդկային, մանկավարժական և մասնագիտական որակների կարևոր նշանակության գիտակցումն ու պաշտոնական ճանաչումը, ինչը թելադրում է, որ նրանց մասին հոգ տարվի, որպեսզի նրանք ունենան համապատասխան կարգավիճակ, իսկ մանկավարժի մասնագիտությունը շրջապատված լինի հանրային հարգանքով, որը նրանք վաստակել են:

Բերենք դրանցից մի քանիսը՝