Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են առաջին հայտարարության հրապարակման օրվանից մինչև երկրորդ հայտարարության հրապարակման երեսուներորդ օրը ներառյալ: Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ շուտ, քան երրորդ և ոչ ուշ, քան հինգերորդ աշխատանքային օրը:
Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի հայտն ընդունում է մրցույթ հայտարարած հաստատությունում:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) բարձրագույն կրթությունը,
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ),
5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում),
6) աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Հաստատության տնօրենի պաշտոնակատարը պարտավոր է հավակնորդներին տրամադրել տվյալ հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար անհրաժեշտ տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին):
Մրցույթն անցկացնում է խորհուրդը` ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Մրցույթի անցկացման օրվանից առնվազն հինգ օր առաջ խորհուրդը հրավիրում է (գրավոր) ներկայացուցչին` դրա մասին պատշաճ կարգով տեղեկացնելով լիազորված մարմնին:
Կարգի 14-րդ կետով սահմանված պահանջը խորհրդի կողմից չկատարվելու դեպքում ներկայացուցչի մասնակցությունը մրցույթին (հավակնորդի պահանջով) ապահովում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Ներկայացուցիչը քվեարկելու իրավունք չունի:
Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամներից առնվազն 6-ը: Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ (բացառությամբ անկանխատեսելի դեպքերի) և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե`
1) խորհրդի նիստը իրավազոր չէ: Այս հիմքով հետաձգված մրցույթի ժամանակ խորհրդի անդամների մասնակցության նվազագույն թիվը մեկով պակասեցվում է,
2) հավակնորդներից ոչ մեկը չի ներկայացել ընտրությանը,
3) ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին:
Խորհրդի նախագահը կամ նախագահին փոխարինող խորհրդի անդամը մրցույթի հետաձգման որոշման և մրցույթի նոր օրվա մասին երկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հավակնորդին (հավակնորդներիս) և լիազորված պետական մարմնին:
Մարզպետի (Երևանի քաղաքապետի)` խորհրդի անդամ չհանդիսացող ներկայացուցիչը մրցույթին կարող է մասնակցել որպես դիտորդ:
Կրթության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները ընտրությանը կարող են