կարիք ունեցող երեխաների հաշվառումը, ապահովել նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում,
գ) վկայագրել երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը,
դ) իրականացնել ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
10.4.4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունն է՝
ա) աջակցել համայնքի տարածքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության պետական քաղաքականության իրականացմանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
բ) իրականացնել նախադպրոցական և դպրոցական տարիքի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաշվառումը, ապահովել նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններում,
գ) իրականացնել ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
Գլուխ 10.5. Ուսումնական գործընթացի կազմակերպման իրավական կարգավորումը
10.5.1. Կրթության բովանդակությունը, ուսուցման պայմանները
Հատուկ կրթական հաստատությունները, ինչպես բոլոր կրթական կառույցները, գործում են լիցենզիաների հիման վրա: Իրավաբանական անձի իրավունքը, կրթական գործունեության իրականացման և արտոնությունների ստացման իրավունքը, որոնք վերանայված են ՀՀ օրենսդրության կողմից, կրթական հաստատությունում առաջանում են նրան լիցենզիա (թույլտվություն) տալու պահից:
Հաստատությունը, իր նպատակներին և խնդիրներին համապատասխան, կարող է իրականացնել լրացուցիչ կրթական ծրագրեր և ցուցաբերել լրացուցիչ կրթական ծառայություններ (պայմանագրի հիման վրա):
Ըստ մասնագետների, նման տիպի հաստատությունները ստեղծվում են՝ հաշվի առնելով ոչ քիչ, քան մեկ հաստատություն հինգ հազար երեխայի համար:
Դասարանները կամ դաստիարակչական խմբերը չեն կարող կազմված լինել 9-12 մարդուց ավելի: Նախադպրոցական տարիքի երեխաների համար հաստատությունում կարող են կազմակերպվել տարբեր տարիքային խմբեր: Հաստատությունում ապրող երեխաների սնունդը ապահովված է նորմայով, որը նախատեսված է գիշերօթիկ դպրոցի երեխաների համար:
Սոցիալական մանկավարժները անցկացնում են համալիր միջոցառումներ՝ պարզելու համար ապահարմարվողականության պատճառները երեխաների մոտ և ցույց են տալիս նրանց սոցիալական օգնություն, պահպանում ընտանիքների, երեխաների, աշխատանքի տեղավորման, բնակարանի ապահովման, կենսաթոշակների և նպաստների տրամադրման մարմինների և կազմակերպությունների հետ կապերը: Հաստատության իրավաբանները ապահովում են նրա գործունեության իրավական կողմը երեխաների շահերի և սոցիալական իրավունքների պաշտպանության հարցում, անցկացնում են երեխաների իրավական ուսուցման ծրագրեր և խորհուրդներ են տալիս ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված:
Բժիշկ-մասնագետը վարչության հետ համատեղ անցկացնում է բուժկանխարգելիչ բնույթի միջոցառումներ՝ երեխաների ֆիզիկական և հոգեբանական առողջության վիճակի ախտորոշումը