Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

11.2.5. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության կագմակերպումը և ավարտական փաստաթուղթը

Արհեստագործական կրթությունը և ուսուցումը իրականացվում է.

  • արհեստագործական ուսումնարաններում,
  • քոլեջներում,
  • այլ մասնագիտական ուսումնական հաստատություններում, կազմակերպությունների

ուսումնական կենտրոններում,

  • քրեակատարողական հիմնարկներում, համապատասխան լիցենզիա ունեցող և անհատական մասնագիտական ուսուցում իրականացնող վարպետների մոտ:

Միջին մասնագիտական կրթությունը և ուսուցումն իրականացվում է քոլեջներում, համապատասխան մասնագիտությունների գծով կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններում (դրանց առանձնացված ստորաբաժանումներում)՝ լիցենզիայի առկայությամբ:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը կազմակերպվում է պետական կրթական չափորոշիչների, գործատուների առաջարկությունների հիման վրա համապատասխան ուսումնական հաստատության մշակած ու հաստատած ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի միջոցով:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներով և կրթական ծրագրերով նախատեսված և հիմնարկներում ու կազմակերպություններում իրականացվող պրակտիկաները (ուսումնական, արտադրական, ուսումնաարտադրական, տեխնոլոգիական, նախադիպլոմային, այլ) իրագործվում են այդ հիմնարկների և կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն:

Պետական հավատարմագրում չունեցող կրթական ծրագրերււվ կամ ինքնակրթությամբ կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձին տրվում է արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ՝ տվյալ մասնագիտական ուսումնական հաստատության կամ մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ավարտական փաստաթղթերն են՝

1) արհեստագործական կրթության դիպլոմը և դրա ներդիրը,

2) միջին մասնագիտական կրթության դիպլոմը և դրա ներդիրը,

3) մասնագիտական ուսուցման, ներառյալ՝ վարպետային ուսուցման որակավորման վկայականը:

Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության հիմնական կամ լրացուցիչ կրթական ծրագիրը չավարտած անձին տրվում է ակադեմիական տեղեկանք՝ ուսումնասիրած առարկաների, դասընթացների, դրանց ժամաքանակի և արդյունքների նշումով: