գիտաժողովներին, սեմինարներին և սիմպոզիումներին,
6) բողոքարկել բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարության հրամաններն կարգադրությունները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
7) օգտվել ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
8) ՀՀ գործող օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալ սահմանված չափի, ներառյալ՝ անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ,
9) ծանոթանալ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը և նորմատիվ այլ փաստաթղթերի, կնքելու պայմանագիր բարձրագույն ուսումնական հաստատության հետ՝ ուսումնառության պայմանների վերաբերյալ,
10) լիազորված մարմնի սահմանած կարգով անհրաժեշտության դեպքում ստանալ ակադեմիական արձակուրդ մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի,
11) ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, գտնվել արձակուրդում՝ ոչ պակաս, քան յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ,
12) հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով ստանալ հանրակացարանում համապատասխան տեղ,
13) փոխադրվել մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն, ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություն՝ համաձայն ՀՀ կառավարության սահմանած կարգի,
14) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալ բարոյական և (կամ) նյութական խրախուսանք՝ ՀՀ օրենսդրությամբ բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով:
Ուսանողն իրավունք ունի նաև՝
- միևնույն դասընթացի համար մեկից ավելի ուսումնական հոսքերի առկայության դեպքում կատարել ընտրություն՝ ելնելով դասախոսի և (կամ) դասընթացի կայացման ժամանակացույցի նախապատվությունից,
- բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնել ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է տվյալ կամ այլ բուհում՝ այդ բուհի կանոններով սահմանված կարգով,
- միջբուհական փոխանակման և (կամ) ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակներում ուսումնառության որոշակի ժամանակահատված (կիսամյակ, ուստարի) ուսումնառել այլ բուհում (ներառյալ՝ օտարերկրյա),
- փոխադրվել մեկ այլ բուհ (ներառյալ օտարերկրյա)՝ համաձայն ՀՀ կառավարության սահմանած կարգի,
- ցանկացած կրթական աստիճանում ընդհատել կամ շարունակել ուսումնառությունը բուհում,
- հիմնավորված կերպով դիմել և ստանալ իր ակադեմիական տեղեկագիրը՝ կազմված ուսումնառության լրիվ կամ որևէ ժամանակահատվածի համար,
կրթությունն ընդհատած նախկին սովորողն իրավունք ունի մինչև տասը տարվա ընթացքում վերականգնվել բարձրագույն ուսումնական հաստատությունում' անկախ հեռացման պատճառից,
- բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում, որոնց ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը պարտավոր է կատարել բարձրագույն