Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

8) կրթական գործընթացի անընդհատության, հաջորդականության, շարունակականության, մրցութայնության և հրապարակայնության ապահովումը,

9) հասարակության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և գիտամշակութային մակարդակի բարձրացումը,

10) սովորողների մեջ մասնագիտական բարձր որակների, պատշաճ վարքի ու վարվելակերպի, քաղաքացիական կեցվածքի և հայրենասիրության ստեղծագործական ունակությունների արմատավորումը,

11) սովորողների և աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, բուժման, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

ԵՊՀ-ն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) բարձրագույն, միջին, բուհական մասնագիտական, հանրակրթական և լրացուցիչ կրթության կազմակերպում,

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում,

3) մշակույթի բնագավառում կրթական գործունեության իրականացում,

4) գիաամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում,

5) գիտահետազոտական, գիտատեխնիկական արտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում,

6) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում,

7) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում,

8) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում,

9) ԵՊՀ աշխատողների, սովորողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում:

ԵՊՀ-ն իրավասու է նաև՝

1) ինքնուրույն որոշել նաև ուսումնական գործունեության գործընթացի կազմակերպման, ինքնուրույն կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի և կարգի ընտրության հարցերը,

2) ըստ կրթական ծրագրերի՝ կազմակերպել դիմորդների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացը,

3) որոշել իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման կարգը, օրենքով սահմանված կարգով ստեղծել, վերակազմակերպել և լուծարել ֆակուլտետներ, ամբիոններ, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, ավագ դպրոցներ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ,

4) ինքնուրույն որոշել բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնել աշխատողների ընտրությունը, նշանակումը, բաշխումը և ատեստավորումը՝ ներառյալ գիտամանկավարժական համակազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական համակազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը, մշակել ԵՊՀ ընտրովի պաշտոնների ու պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրության ընթացակարգերը և անցկացնելու նրանց ընտրությունները,

5) սահմանել և շնորհել ԵՊՀ պատվավոր կոչումներ, շքանշաններ, մեդալներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ,

6) իր կնքած պայմանագրերի հիման վրա իրականացնել երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական հիմնարկների, գիտակրթական կենտրոնների, պետական մարմինների, այլ կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, կատարել տարատեսակ աշխատանքներ (մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում՝ ուսուցման բոլոր ձևերով, ուսանողների և ասպիրանտների