Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնահատման շեմային չափանիշները բավարարերււց հետո: Ուսանողը վաստակում է կրթական մոդուլին հատկացված կրեդիտների լրիվ քանակը քննական արդյունքների (գնահատականների կամ թվանշանների) հետ միասին:

ECTS կրեդիտը չի չափում դասախոսի ուսումնական գործունեության (դասավանդման) աշխատածավալը: Այն չափում է ուսանողի ուսումնական գործունեության (ուսումնառության) ծավալը:

Կրեդիտը չի փոխարինում գնահատականների օգնությամբ ուսանողի գնահատմանը, իսկ ուսանողի վաստակած կրեդիտների քանակը չի որոշվում նրա ստացած գնահատականներով:

Կրեդիտը չի չափում ուսանողի ստացած գիտելիքի որակը, այն չափվում է գնահատականներով: Կրեդիտային և գնահատման համակարգերի միջև չի գործում փոխադարձ ներգործության որևէ կապ:

Կրեդիտային համակարգը ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով հաշվառման, կուտակման և փոխանցման համակարգ է, որում համապատասխան որակավորման աստիճանը շնորհվում է կրթական ծրագրով սահմանված կրեդիտների անհրաժեշտ բովանդակության և քանակի կուտակումից հետո:

Կրեդիտների կուտակման համակարգում կիսամյակը, ուսումնական տարին կամ ուսումնառության լրիվ ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար պետք է ստանալ կրեդիտների սահմանված քանակը՝ համաձայն ուսումնական ծրագրի պահանջների: Կրեդիտները շնորհվում և կուտակվում են միայն այն դեպքում, երբ պահանջվող կրթական արդյունքների հաջող ձեռքբերումը հաստատված է գնահատմամբ:

ՀՀ կառավարությունը 2005 թվականի դեկտեմբերի 22-ին «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից ելնելով, N 2307-Ն որոշմամբ հաստատել է՝

ա/ ՀՀ բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի ներդրման գործընթացը:

բ/ Սահմանել է ուսանողի տարեկան լրիվ ուսումնական բեռնվածությունը՝ հավասար 60 ակադեմիական կրեդիտի:

Կրեդիտը ներառում է՝ մասնակցությունը դասախոսություններին, լաբորատոր և գործնական պարապմունքներին, պրակտիկաներին, քննությունների և ստուգարքների հանձնումը, անհատական պարապմունքների ցուցանիշը, ռեֆերատների, կուրսային, դիպլոմային և ուսումնական պլանով նախատեսված այլ աշխատանքների կատարման աստիճանի, որակի գնահատումը:

Բակալավրի աստիճան ստանալու համար սահմանվում է առնվազն 240, բժշկական մասնագիտությունների համար՝ առնվազն 300 կրեդիտ:

Մագիստրոսի աստիճան ստանալու համար սահմանվում է 60-120 կրեդիտ, բժշկական մասնագիտությունների համար՝ մինչև 180 կրեդիտ:

Հայաստանի տարածքում կրեդիտային համակարգի միասնական իրականացում ապահովելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարբերաբար նորացնում է այն՝ ներմուծելով նոր սահմանումներ, նորմատիվներ, ուղեցույցներ և գործիքամիջոցներ, որոնք չեն սահմանվում բուհերի կողմից: Այդ համատեքստում յուրաքանչյուր բուհ ինքնուրույն է իր կրթական ծրագրերում կրեդիտային համակարգի ներմուծման և դրա իրականացման հարցերում:

Բուհերի կողմից ստեղծված կրեդիտային համակարգով ուսուցման կազմակերպման կարգերը հաստատվում են բուհի գիտական խորհրդի կողմից:

2. Բուհում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման նպատակն է ՀՀ բուհերի համար ձևավորել միասնական կանոնակարգային և կազմակերպական հենք՝ ուսման գործընթացը կրեդիտային համակարգով կազմակերպելու համար:

3. Բուհում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման խնդիրներն են՝