բանակցային գործընթացի միջոցով մեղմել, և լուծել դրանք: Բացի այդ, դրանով է հնարավոր պարզել կրթական գործընթացների սուբյեկտների իրավական նորմերի պահպանումը, որոշակի ժամանակից հետո գնահատել ձեռքբերումները և դրված նպատակներին հասած լինելու որակական աստիճանը:
Լայն իմաստով, սոցիալական կանխարգելումը պետական և հասարակական համալիր միջոցառումների ծրագիր է, որն ուղղված է հակաիրավական, հակահասարակական գործողությունների չեզոքացմանն ու վերացմանը:
Նեղ իմաստով, սոցիալական վերահսկողությունը, ներառվելով հասարակության կենսագործունեության կարևորագույն ոլորտներից մեկում՝ կրթությունում, կատարում է նաև սխալների և վրիպումների կանխարգելիչ դերակատարում:
Սոցիալական վերահսկողությունը հնարավորություն է տալիս գնահատելու նաև կրթության ոլորտում գործադրվող մեթոդների արդյունավետությունը, որով հնարավոր է դառնում որոշել, թե դրանցից որոնք են հնաոճ դարձել և արդյո՞ք դրանք փոփոխման կամ շտկման կարիք ունեն:
Հենց վերահսկողության միջոցով է հնարավոր դառնում գնահատել կրթական ոլորտի հիմնական սուբյեկտների՝ սովորողի և մանկավարժի գործողությունների իրավաչափությունը, ձեռք բերվող և մատուցվող գիտելիքների և հմտությունների որակի վերահսկողությունը:
Այս բոլորը նպաստում են հասարակության ստեղծագործական մտքի ընդլայնմանը, և տարածմանը, կրթության միջազգային փորձի և նորարարությունների յուրացմանը, առաջադիմականի և մեր ժողովրդին հարիր քաղաքակրթվածության և արժեքային համակարգի սերմանմանը և զարգացմանը։
Ինչպես վերևում նշեցինք, վերահսկողությունը տիրապետում է նաև դաստիարակչական ներուժի: Ժամանակի հետ, կրթության սուբյեկտների համար ստուգումը դառնում է սովորական: Նրանց բացատրվում է ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ: Վերահսկողության միջոցով հայտնաբերվում և կանխարգելվում են խտրականության, անարդարության և ձևականության տարբեր դրսևորումները և շեղումները: Իսկ կրթության սուբյեկտները, փոխադարձ վերահսկողության միջոցով մեկը մյուսի հանդեպ ստեղծում են հավասարակշռելի վերահսկողական իրավիճակ:
Մեր կարծիքով «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխությունները և դրանում տեսչությանը նոր գործառույթներ ամրագրելը, ամբողջականացրել են կրթության ոլորտի վերահսկողության իրավական դաշտը:
Իհարկե, բոլորիս համար հասկանալի պետք է լինի, որ կրթության կառավարման վերահսկողությունը միակ հրաշագույն միջոցը չէ, որ կկարողանար լուծել կրթության ոլորտում առկա բոլոր հիմնախնդիրները: Այն չի կարող փոխարինել համալիր միջոցառումներին, սակայն բոլոր թվարկված հնարավորությունները չպետք է անտեսել: Կանգ առնենք առաջին փուլի՝ մշտադիտարկման և վերահսկողության համակարգի ներդրման համար կարևորագույն բաղադրամաս կազմող սոցիալական սահմանաչափերի /նորմատիվների/ հասկացության վրա:
13.1.4. Կրթական ոլորտի սոցիալական սահմանաչափերը /նորմատիվները/
Ամենուրեք, որտեղ համագործակցում են մարդիկ՝ ծագում և փոխգործակցում են նորմեր: Լատիներեն «norma» բառը բառացի նշանակում է անկյունաքանոն, այսինքն՝ կարգ, նմուշ, որպես հասարակության կարգավորման անհրաժեշտ միջոց: Փոխաբերական իմաստով այն կարգավորիչ կանոն է, որը նախանշում է կրթական գործունեության պլանավորման համար օգտագործվող սահմանաչափերը:
Հետևաբար, նորմատիվը սահմանաչափ է:
Անգլերեն՝ standard-ը բովանդակային ինչ-որ բանի՝ գիտելիքի, նյութական չափորոշիչ, ցուցանիշ է, հաշվարկային մեծություն: Առարկայական սահմանաչափը /նորման/ որևէ կրթական ծրագրի բովանդակության համար անհրաժեշտ՝ երեխայի տարիքին համապատասխան գիտելիքներն ու կարողություններն են:
Կա նաև սոցիալ-տարիքային սահմանաչափ, որը նախադպրոցականի կամ աշակերտի