Հիմնվելով այդ օրենսդրական նորմերի վրա, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կամ այլ անձ իրավունք ունեն հայաստանյան իրավակիրառ մարմիններից պահանջել, այդ թվում նաև դատարանից՝ վերանայել այն որոշումները, երբ օրենքը կամ գործադիր իշխանության մարմնի նորմատիվ-իրավական ակտը հակասում է միջազգային իրավունքի նորմերին:
Սպառելով խախտված իրավունքի պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, որոնք ամրագրված են միջազգային ակտերով, տուժողը կարող է դիմել Մարդու իրավունքների Կոմիտե, Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողով կամ այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություն:
Այսպիսին է Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված ժողովրդավարության միջազգային իրավունքի ժամանակակից իրացումը, որն ընկած է ժամանակակից հայկական պետության կրթական քաղաքականության հիմքում՝ ինչպես պետության ներսում, այնպես էլ միջազգային հարաբերություններում:
Ներկայումս հաշվվում են բուն կրթության հարցերով ընդունված մի քանի հարյուր միջազգային իրավունքի աղբյուր, կամ այդպիսի հարցեր բովանդակող առանձին նորմեր:
Դրանք փաստաթղթեր են, որոնք ընդունվել են Միավորված ազգերի կազմակերպության /ՄԱԿ/ Գլխավոր ասամբլեայի, նրա մասնագիտացված հաստատությունների կողմից՝ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (UNESCO - United Nations Educational, Scientific and Cultural Organization) /, Աշխատանքի միջազգային կազմակերպության (International Labour Organization, ILO), կամ այլ միջազգային կազմակերպությունների՝ Եվրախորհրդի և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների կողմից: Դրանց թվին են դասվում նաև այլ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության կնքած երկկողմանի պայմանագրերը /համաձայնագրերր/:
Այդպիսի երկկողմանի համաձայնագրեր կնքված են Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Վրաստանի, Սլովենիայի, Եգիպտոսի, Իրանի, Սիրիայի Արաբական Հանրապետության, Ավստրիայի և այլ պետությունների հետ:
Տվյալ դեպքում անհրաժեշտ ենք համարում անդրադարձ կատարել կրթության մասին առավել կարևոր միջազգային փաստաթղթերի բնութագրերին:
1945 թ. նոյեմբերի 16-ին Լոնդոնում ստեղծվեց կրթության, գիտության և մշակույթի հարցերով Սիացյալ Ազգերի Կազմակերպությունը:
Կազմակերպության Կանոնադրության մեջ սույն Կանոնադրության մասնակից- պետությունների կառավարություններն իրենց ժողովուրդների անունից հռչակեցին հետևյալը՝
- պատերազմի մասին մտքերն առաջանում են մարդկանց գլխում, ուստի մարդկանց գիտակցության մեջ պետք է արմատավորել խաղաղության պաշտպանության գաղափարը, * փոխադարձ անըմբռնողությունը մարդկության պատմության ողջ ընթացքում ժողովուրդների միջև կասկածամտության և անվստահության պատճառ է հանդիսացել, որի արդյունքում նրանց տարաձայնությունները շատ հաճախ հանգեցրել են պատերազմի, * հենց նոր ավարտված սոսկալի համաշխարհային պատերազմը հնարավոր դարձավ մարդկային անձի արժանապատվությունը հարգելու, հավասարության և մարդկանց փոխադարձ հարգանքի ժողովրդավարական սկզբունքներից հրաժարվելու հետևանքով, ինչպես նաև տգիտության և նախապաշարմունքների հիման վրա արմատավորված մարդկանց և ռասաների անհավասարության ուսոմունքի /դոկտրինի/ հետևանքով,
- մարդկային արժանապատվության պահպանման համար անհրաժեշտ է մշակույթը և կրթությունը լայնորեն տարածել մարդկանց շրջանում՝ արդարության, ազատության և խաղաղության հիման վրա, որի համար էլ բոլոր ազգերի վրա այս առումով դրվում է սուրբ պարտականություն, ինչը պետք է կատարվի փոխադարձ համագործակցության ոգով,
- միայն կառավարությունների տնտեսական և քաղաքական համաձայնագրերի վրա հիմնված խաղաղությունը չի կարող ստանալ ազգերի միաձայն, ամուր և անկեղծ աջակցությունը: Այն պետք է հիմնվի մարդկության մտածելակերպի և բարոյական համերաշխության վրա,
- առաջնորդվելով վերը նշված գաղափարներով և հավատալով կրթություն ստանալու, օբյեկտիվ