նախապատրաստվի, և՛ դաստիարակվի Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ հռչակված իդեալների, հատկապես խաղաղության, Արժանապատվության, հանդուրժողականության, ազատության, հավասարության և համերաշխության գաղափարների ոգով,
հաշվի առնելով, որ երեխայի նման հատուկ պաշտպանության անհրաժեշտությունը նախատեսված էր 1924 թ. Ժնևյան (5) և 1959 թ. նոյեմբերի 20-ին Գլխավոր ասամբլեայի ընդունած Երեխայի իրավունքների հռչակագրերում և ճանաչված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (մասնավորապես 23 և 24 հողվածներում), Տնտեսական, սոցիալական մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում (մասնավորապես 10-րդ հովածում), ինչպես նաև երեխաների բարեկեցության հարցերով զբաղվող հատուկ մասնագիտացված հիմնարկությունների և միջազգային կազմակերպությունների կանոնադրություններում ու համապատասխան փաստաթղթերում,
նկատի առնելով, որ ըստ Գլխավոր ասամբլեայի 1959 թ. նոյեմբերի 20-ին ընդունած երեխայի իրավունքների հռչակագրի, երեխան, նկատի առնելով նրա ֆիզիկական և մտավոր անհասությունը, կարիք ունի հատուկ պաշտպանության և հոգատարության, ներառյալ պատշաճ իրավական պաշտպանությունը ծնվելուց առաջ և հետո (6),
հենվելով երեխաների պաշտպանությանը և բարեկեցությանը վերաբերող սոցիալական և իրավական սկզբունքների, հատկապես երեխաներին դաստիարակության տալու և նրանց ազգային ու միջազգային մակարդակներով որդեգրման դեպքերի մասին հռչակագրի (7), Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության նվազագույն ստանդարտ կանոնների («Պեկինյան կանոններ») (8) և Արտակարգ իրավիճակներում ու զինված ընդհարումների ժամանակ կանանց և երեխաների պաշտպանության մասին հռչակագրի (9) դրույթների վրա,
ընդունելով, որ աշխարհի բոլոր երկրներում կան բացառիկ ծանր պայմաններում ապրող երեխաներ, և այդպիսի երեխաները կարիք ունեն հատուկ ուշադրության,
պատշաճ կերպով հաշվի առնելով երեխայի պաշտպանության և բազմակողմանի զարգացման համար յուրաքանչյար ժողովրդի ավանդույթների և մշակութային արժեքների կարևորությունը,
ընդունելով յուրաքանչյուր երկրռւմ, մասնավորապես զարգացող երկրներում, երեխաների կյանքի պայմանների բարելավման համար միջազգային համագործակցության կարևորությունը, համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Մաս I.
ՀՈԴՎԱԾ 1
Սույն կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում 18 տարեկան չդարձած յուրաքանչյուր մարդկային էակ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ:
ՀՈԴՎԱԾ2
1. Մասնակից պետությունները հարգում և ապահովում են սույն կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքները իրենց իրավասության տակ գտնվող յուրաքանչյուր երեխայի համար՝ առանց որևէ խտրականության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գույքային դրությունից, առողջական վիճակից և երեխայի ծնունդից, նրա ծնողներից կամ օրինական խնամակալներից կամ որևէ այլ հանգամանքից:
2. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու երեխայի պաշտպանությունը նրա, նրա ծնողների կամ օրինական խնամակալների կամ