Ճանաչման հարցերի հետ կապված տեղեկատվությունը
Բարձրագույն կրթության որակավորումների ճանաչմանն օժանդակելու նպատակով Կողմերը պարտավորվում են ստեղծել թափանցիկությամբ առանձնացող համակարգ, որը կտա ստացած որակավորումների ամբողջ նկարագրությունը:
Ընդունելով համապատասխան, ճշգրիտ և թարմացվող տեղեկատվության անհրաժեշտությունը՝ յուրաքանչյուր Կողմ ստեղծում է ազգային տեղեկատվական կենտրոն կամ պահպանում է արդեն գոյություն ունեցողը և ավանդապահներից մեկին ծանուցում է դրա ստեղծման և դրան առնչվող ցանկացած փոփոխությունների մասին:
Յուրաքանչյուր Կողմի ազգային տեղեկատվական կենտրոնը՝
ա. հեշտացնում է բարձրագույն կրթության համակարգի և բարձրագույն կրթության որակավորումների մասին հավաստի և ստույգ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը այն երկրռւմ, որտեղ ինքը գտնվում է,
բ. հեշտացնում է այլ Կողմերի բարձրագույն կրթության համակարգի և բարձրագույն կրթության որակավորումների մասին տեղեկատվություն ստանալու հնարավորությունը,
գ. տալիս է խորհրդատվություններ և ապահովում է տեղեկատվությունով՝ ազգային օրենքներին և կանոնակարգին համապատասխան որակավորումների ճանաչման և գնահատման հետ կապված:
Յուրաքանչյուր ազգային տեղեկատվական կենտրոն իր տրամադրության տակ ունի իր գործառույթները կատարելու հնարավորություն տվող անհրաժեշտ ռեսուրսներ:
Ազգային տեղեկատվական կենտրոնների միջոցով կամ այլ ձևերով Կողմերն աջակցում են Կողմերի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի դիպլոմներին կից հավելվածների կամ ցանկացած այլ համադրելի փաստաթղթի օգտագործմանը:
Իրագործման մեխանիզմները
Հետևյալ մարմինները հետևում, օժանդակում և հեշտացնում են Կոնվենցիայի իրականացումը՝
ա. եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին Կոնվենցիայի կոմիտեն;
բ. ակադեմիական ճանաչման և շարժունության հարցերով ազգային տեղեկատվական կենտրոնների եվրոպական ցանցը (/ԵՆԻԿ), ստեղծված Եվրոպայի խորհրդի նախարարների Կոմիտեի կողմից 1994 թ.-ի հունիսի իննին ընդունված և Եվրոպայի համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային կոմիտեի կողմից 1994 թ.-ի հունիսի 19-ին ընդունված որոշումների հիման վրա: Կոմիտեի կազմի մեջ մտնում են յուրաքանչյուր Կողմից մեկական ներկայացուցիչ:
Պետությունները և Սրբազան աթոռանիստը, եթե չեն հանդիսանում սույն Կոնվենցիայի Կողմ, Եվրոպական հանրությունը, ինչպես նաև ցանցի նախագահը կարող են մասնակցել Կոմիտեի նիստերին որպես դիտորդներ: Այս տարածաշրջանում ճանաչման ոլորտում մասնագիտացված պետական և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես կարող են հրավիրվել Կոմիտեի նիստերին՝ որպես դիտորդներ:
Եվրոպայի տարածաշրջանի պետություններում ուսումնական դասընթացների, բարձրագույն կրթության դիպլոմների և գիտական աստիճանների ճանաչման մասին Կոնվենցիայի կատարման գծով ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային կոմիտեի նախագահը նույնպես հրավիրվում է մասնակցելու Կոմիտեի նիստերին՝ որպես դիտորդ:
Կոմիտեն աջակցում է սույն Կոնվենցիայի իրագործմանը, հետևում է դրա իրականացմանը: Դրա հետ կապված այն կարող է Կողմերի մեծամասնությամբ ընդունել հանձնարարականներ, հռչակագրեր, արձանագրություններ և իրեն արդարացրած պրակտիկայի օրինակներ՝ նպատակ