նյութերն ու մեթոդները, որոնք առավել համապատասխան են իրենց աշակերտներին, ուրեմն նրանք պետք է գլխավոր դեր խաղան ուսումնական նյութերի ընրտրության և հարմարեցման, դասագրքերի ընտրության և դասավանդման մեթոդների ընտրության գործում, ժողկրթության մարմինների միջոցով հաստատված ծրագրերի շրջանակներում:
• Ուսուցիչները և նրանց կազմակերպությունները պետք է մասնակցություն ունենան նոր ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակմանը:
• Տեսչական հսկողության և վերահսկողության յուրաքանչյուր համակարգ պետք է կազմակերպվի այնպես, որպեսզի խրախուսի ուսուցիչներին և օգնի նրանց կատարելու իրենց մասնագիտական խնդիրները և չպետք է սահմանափակի ուսուցիչների ազատությունը, նախաձեռնողականությունը և պատասխանատվությունը:
• Ուսուցչի աշխատանքի անմիջական գնահատականը պետք է լինի օբյեկտիվ և այդ մասին պետք է տեղեկացվի նրան:
• Ուսուցիչները պետք է իրավունք ունենան բողոքարկելու իրենց կարծիքով իրենց աշխատանքի չհիմնավորված գնահատականները:
• Ուսուցիչները պետք է ազատ լինեն այն մեթոդների օգտագործման մեջ, որոնք իրենք նպատակահարմար են համարում աշակերտների առաջադիմությունը գնահատելու համար, բայց դրա հետ մեկտեղ պետք է բացառվի առանձին աշակերտների նկատմամբ անարդարությունը:
• Ժողկրթության մարմինները պետք է հաշվի առնեն ուսուցիչների առաջարկներն այն մասին, թե յուրաքանչյուր աշակերտի համար ինչ տիպի կրթություն է նպատակահարմար, ինչպես նաև աշակերտների՝ այս կամ այն բնագավառում հետագա կրթության վերաբերյալ երաշխավորությունները:
• Սովորողների շահերից ելնելով, հարկավոր է բոլոր ջանքերը ներդնել՝ ապահովելու համար սերտ համագործակցություն ուսուցիչների և ծնողների միջև: Սակայն ուսուցիչները պետք է սահմանափակեն ծնողների ավելորդ և չարդարացված միջամտությունները այն հարցերին, որոնք ըստ իրենց բնույթի վերաբերում են ուսուցիչների մասնագիտական պարտականությունների շրջանակին:
• Ծնողներին, ովքեր ունեն բողոքներ դպրոցի կամ ուսուցչի վերաբերյալ, պետք է տրամադրվեն հնարավորություններ քննարկելու դրանք սկզբում դպրոցի տնօրենի և, ապա, դրա հետ կապ ունեցող ուսուցիչների հետ: Ցանկացած հետագա վերադաս մարմնի բողոք պետք է ներկայացվի գրավոր ձևով, և պատճենը պետք է ուղարկվի ուսուցչին, ով կապ ունի այդ բողոքի հետ:
• Բողոքի հետաքննությունը պետք է տարվի այնպես, որ ուսուցիչներին տրամադրվի արդարության պայմաններում պաշտպանվելու ամբողջական հնարավորություն, քննության ընթացքում չարվի ոչ մի հրապարակում:
• Ուսուցիչները պետք է ձեռնարկեն նախականխիչ բոլոր միջոցները նախազգուշացնելու սովորողների հետ հնարավոր դժբախտ պատահարների մասին, իսկ նրանց գործատուները պետք է պաշտպանեն ուսուցիչներին՝ դպրոցում կամ դպրոցի տարածքից դուրս կամ այլ վայրում միջոցառումների անցկացման ընթացքում սովորողների դժբախտ պատահարի ենթարկվելու դեպքում նրանց նկատմամբ հնարավոր վնասի հատուցման հայցեր ներկայացնելուց:
Հարկ է ընդունել նաև ուսուցիչների հետևյալ իրավունքները.
о Ուսուցիչների մասնակցությունը հասարակական կյանքին՝ ելնելով ինչպես ուսուցիչների շահերից, այնպես էլ կրթության համակարգի և ողջ հասարակության զարգացման շահերից,
о ազատորեն օգտվել բոլոր քաղաքացիական իրավունքներից, որ տրված են մնացած բոլոր քաղաքացիներին,
о ընտրել և զբաղեցնել ընտրական պաշտոններ այն դեպքերում, երբ ընտրական պաշտոնի աշխատանքը պահանջում է մանկավարժական գործունեության դադարեցում, ուսուցիչը պետք է պահպանի բոլոր այն իրավունքները, որոնք վերաբերում են մանկավարժական ստաժին ու կենսաթոշակին, և որոնք թույլ կտան նրա ընտրական իրավասություններն ավարտելուց հետո վերադառնալ նախկին պաշտոնին կամ զբաղեցնել նոր հավասարաարժեք պաշտոն,
о մասնակցել ուսուցչական կազմակերպության և ուսուցիչների գործատուների միջև աշխատավարձի