Օգտագործված եզրույթների բառարան
1) Ակադեմիա- (ուսումնական)՝ բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է որոշակի ոլորտում կրթության, գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացմանը, իրականացնում է որոշակի ճյուղի (բնագավառի) բարձր որակավորման մասնագետների պատրաստումը և վերաորակավորումը, հետբուհական կրթական ծրագրերը:
2) Արարք- մարդկային գործունեության տարրական ակտ, բարոյապես նշանակալի գործողություն, որն իրականացվում է այլընտրանքայնության պայմաններում /ցանկությունների, գործի, նպատակների և միջոցների ամբողջության տեսանկյունից՝ բարոյական գործունեության բջիջ, գործողություն, որը դիտարկվում է ըստ դրդապատճառի և հետևանքների/: Արարքն ամբողջական երևույթ է, որն իր մեջ անքակտելիորեն ներառում է սուբյեկտաանձնային դրդապատճառները և օբյեկտիվ նշանակալի արդյունքները: Նրա կառուցվածքն իր մեջ ընդգրկում է սուբյեկտիվ դրդապատճառ, հասարակական նշանակալի արդյունք և դրդապատճառի արդյունքի վերածման արտաքին պայմաններ, այսինքն՝ արարքի կատարում: Էթիկայի տեսանկյունից արարքում գլխավորը բարոյական արժեքն է: «Միտքն արարք է», /Աստվածաշունչ/:
3) Արհեստագործական ուսումնարան- նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն:
5) Արհեստագործական կրթություն- առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա արհեստագործական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ կարպետային ուսուցման:
6) Ակադեմիական կրեդիտ (չափանիշ)- ուսումնական բեռնվածության չափման ժամաքանակով արտահայտվող պայմանական միավոր:
7) Անօթևան- մշտական կամ ժամանակավոր կամ փաստացի բնակության վայր չունսցող անձ:
8) Ատեստավորում- ուսումնական հաստատության գործունեության և նրա շրջանավարտների պատրաստման որակի, բովանդակության ու մակարդակի գնահատում՝ պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան:
9) Արհեստավոր- նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին և (կամ) որակավորման կարգին համապատասխան պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձանց:
10) Ապահովագրություն - ձեռնարկատերերի և/կամ/ աշխատավորների պարտադիր կամ կամավոր ամսական վճարների հաշվին ստեղծվող տարատեսակ հիմնադրամների ապահովագրական համակարգեր, որոնք նախատեսված են տարերային աղետներից և այլ անբարենպաստ պատահական երևույթներից առաջացած վնասը փոխհատուցելու համար, ինչպես նաև քաղաքացիներիս կամ նրանց ընտանիքներին, իրենց կյանքում որոշակի իրադարձությունների առաջացման դեպքում, փոխհատուցելու համար, որոնք ապահովագրական պայմանագրի առարկա են: Ապահովագրական հիմնադրամը պահուստային հիմնադրամ է կամ ռիսկի հիմնադրամ, որ ստեղծում են պետությունները, գործատուները / ձեռնարկությունները, ֆիրմաները, բաժնետիրական ընկերությունները/՝ ապահովագրելու իրենց գործունեության հնարավոր ռիսկերը, /անբարենպաստ իրավիճակ, սնանկացում, մատակարարված արտադրանքի համար պատվիրատուների վճարումների ձգձգման դեպքեր, այլ վնասակար հետևանքներ/: Ինչ վերաբերում է սոցիալական ապահովագրությանը, ապա այն սոցիալական վճարներ կատարած գործատուների և աշխատողների ամսավճարներից հիմնադրամներում գոյացած գումարների հաշվին, օրենքով սահմանված սոցիալական ռիսկերի առաջացման դեպքերում սահմանված չափերով, անձի և առաջացած ժամանակավոր անաշխատունակության, հաշմանդամության, սահմանված տարիքի, ծերության, գործազրկության կամ կերակրողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին առաջացած սոցիալական հետևանքները ալիմենտային կարգով, դրամով