նպատակաուղղված է երաժշտության ոլորտում մասնագետների պատրաստմանը, որակավորման բարձրացմանը և հետբուհական կրթական ծրագրերի իրականացմանը:
58) Կրթական ծրագիր- կրթության համապատասխան մակարդակի բովանդակությունը և մասնագիտական ուղղվածությունը:
59) Կրեդիտ -(չափանիշ)՝ ուսումնական բեռնվածության և գիտելիքների յուրացման չափաքանակ:
60) Կրեդիտային (չափանիշային) համակարգ- ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ, որը ներառում է դասավանդումը, գործնական և անհատական պարապմունքները, խորհրդատվությունները, ռեֆերատների, այլ աշխատանքների պատրաստումը, ամփոփիչ ստուգումների նախապատրաստումը, գնահատումը և այլն:
61) Կրթական ծրագրերի տեսչավորում- հանրակրթության և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացման որակի ապահովման և վերահսկողության գործընթաց:
62) Հատուկ պահանջներ - պայմաններ, որոնք պետք է կատարված լինեն ընդհանուր պահանջներին գումարած, ինչն էլ կապահովի բարձրագույն կրթության յուրահատուկ ծրագրի ընդունմանը կամ առանձնահատուկ որակավորում ստանալուն:
63) Հատուկ կրթություն- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ուսուցման և կրթության համակարգ, որը մեկ կամ մի քանի կրթական ծրագրերի հիման վրա կարող է իրականացվել հատուկ կամ ընդհանուր հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում:
64) Հետազոտող- հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց՝ ասպիրանտուրայում եռամյա հետբուհական մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով:
65) Հանրակրթական ուսումնական հաստատություն (այսուհետ՝ ուսումնական հաստատություն)- իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է հանրակրթական հիմնական ծրագիր(եր):
66) Հանրակրթական դպրոց- մեկ կամ մի քանի ընդհանուր, այդ թվում՝ հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ:
67) Հետբուհական մասնագիտական կրթություն- բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա ասպիրանտի, հետադասողի, հայցորդի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն:
68) Հանրակրթական դպրոց- հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն:
69) Հատուկ կրթական ծրագրեր- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի համակողմանի զարգացմանը, նրա աշխարհայացքի ձևավորմանը, նախասիրություններին և կարողություններին համապատասխան կրթության յուրաքանչյուր մակարդակի բովանդակությունը, մասնագիտական ուղղվածութրսն և անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների ծավալը:
70) Հատուկ կրթական հաստատություն- կազմակերպություն, որը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար իրականացնամ է կրթական ծրագրեր՝ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով:
71) Համալսարան- բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, հասարակագիտական, գիտության և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղությունների բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը:
72) Հանրակրթություն- անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց, որն իրականացվում