Jump to content

Էջ:Tsaghkahandes.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տես, հա՜, հրեն,
Հավ ու ճտեր
Գնում են։

Հավ ու ճուտի
Ինչպե՞ս չուտի,
Աղվեսն էլ՝
Էդ կուզեր...
Ի՞նչ հարսանիք,
Ի՞նչ մարսանիք,
Գլուխն աոավ
Ու թռավ...
Բայց․.. երկու ոտ
նա չարած,
Էդ գեղի մոտ
Կատաղած
Չար շները
Վրա տվին,
Ճամփու կեսին,
Գող աղվեսին,
Բուրդ դրեցին՝
Գզգզեցին,
Բերնեբերան
Քրքրեցին։


ՀՆԳԿԱՀԱՎԻ ԵՐԳԸ


Փետուրները փշաքաղ,

Թևերը ձիգ՝ գետնին կախ,

Պոչն էլ արած մի չարդախ,

Հավերի մեջ էն սարսաղ

Հնդկահավը մեր բակում

Բեռնված ուղտի պես դանդաղ

Ման է գալի

Տնքտնքալի.

— Ուա՜խ, ուա՜խ, ուա՜խ...

Վա՜խ, վա՜խ, վա՜խ...