Jump to content

Էջ:Tsaghkahandes.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծլվլացին, թռվլռացին,
Մեկ էլ հանկարծ
Բաժանվեցին, գնացին։
Ծիտիկն ելավ սալորին,
Խեթ-խեթ նայեց բոլորին։
Չիվիկն ելավ ծաոի ճյուղ՝
Դես-դեն նայեց աներկյուղ։
Իսկ Թևիկն ու Սևիկը՝
Թռան, տեղից վերացան,
Մեր պարտեզից վերացան։

ՄԿՆԻԿԻ ԿՅԱՆՔԸ

Խոհանոցի
Թախտի տակին
Մկան բույն կար
Մի ահագին։
Բնի առաջ՝
Դռնակը բաց
Թակարդ դրած.
Մեջը՝ չոր հաց։

Մեկ էլ՝ ըհը՜...
Աչքը պուճուր,
Ականջը սուր,
Փորն սպիտակ,
Պոչը բարակ,
Մի պստիկ մուկ
Մորից ծածուկ
Հենց դուրս եկավ
Իր բնից՝
Թը՜րխկ...
Թակարդն ընկավ
Բացված դռնից։
Թակարդն ընկավ,
Եղավ գերի,