Jump to content

Էջ:Tsaghkahandes.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Աքլորն ելավ թմբի ծերը

Ծըղըրտաց.

— Կղո-կո-կո-կո՜...

Բադը եկավ թևահարեց,

Ճըղճըղաց.

— Ղա-ղա-ղա..

Սագը հասավ, վիզը մեկնեց

Ու ճչաց.

- Չը՛ր–ճը՛թ, չը՛ր-ճը՛թ...

Հնդկահավը ուռուցվորվեց,

Բլդբլդաց.

- Բլթը՜բ, բլթը՜բ, բլթը՜բ...

Մի կողմից էլ շունը հաչաց

կատաղած.

— Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ...

Շան ետևից կատուն մլավեց

բարկացած.

— Միաո՜ւ, միաո՜ւ, միաո՜ւ...

Էլ բակումը թխսամորը

բարեկամ

Հավ չմնաց, որ դուրս չգար

օգնության։

Բազեն տեսավ բանը բուրդ է

էս անգամ,

Թևին տվեց ու ազատեց

ինքնիրան։

Թռավ, գնաց աչքը էնպես

վախեցած

Որ գնալիս էլ չնայեց

դեպի ցած։

Էն գնալն էր, գնաց, ընկավ

սարեսար,

էն սարիցը անցավ դեպի

մութ անտառ,

Էլ ոչ մի օր գեղը չեկավ

որս անի

Ու պառավի թխսամորից