Էջ:Tsaghkahandes.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տես, կքաղեմ
Ես իսկույն։

Ու մինչ տղան կուռը մեկնած,
Բալ էր ուզում, որ քաղի,
Մի սիրուն ծիտ ճյուղին նստած՝
Տեր էր դարձել ողջ ծառի։

Մեկ մի անուշ
Բալ էր կտցում,
Մեկ ցատկոտում ճյուղից ճյուղ,
Մեկ ծլվլում,
Տեղից շրջում
Տաղ էր ասում աներկյուղ։

Կարմիր բալը կանաչ ծաոից
Հա ձգում էր տղային,
Պստիկ տղան կողքի քարից
Հա նայում էր բալերին։


ԱՄՌԱՆ ՕՐԵՐԻՆ

Ամառը եկավ
Նուրբ թավիշ հագած,
Հանդ, արտ ու արոտ,
Ոսկի ու զմրուխտ։
Ցողուն է տվել
Ցորենը արտում,
Ցողուն է տվել
Ու հասկ է բռնել։
Ելել է քամին
Ու մենամարտում,
Հասկը արմատով
Ուզում է հանել։
Հասկերը խմբով
Քամուց չեն վախում,